Վահան անունով այս երիտասարդն Ադրբեջանից քաղաքական ապաստան ա խնդրել, նրանք էլ կազմակերպել են նրա տեղափոխումը, ու հիմա արդեն այնտեղ է: Վաղը պատրաստվում է ասուլիս տալ... Էս տղեն ինձ ծանոթ չէր, բայց կարդացի ու իմացա, որ «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարն էր: Ինչ-որ լուրջ խնդիրներ է ունեցել ՀՀ-ում ու որոշել ա դիմել էս քայլին: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանից ու Թուրքիայից բացի որևէ այլ երկրի դիմեր... Կասեի՝ մարդը չի կարողանում ապրել այստեղ, լքում ա... Բայց ինչո՞ւ Ադրբեջան: Լսել եմ, որ ուշադրություն ա միշտ սիրել, դե գիտեր, որ սենսացիա է լինելու սա... Էլ չեմ ասում վաղվա ասուլիսը... Փաստորեն ընտրել ա աստղ դառնալու էս ճանապարհը: Նրան այդ հարցում օգնել ա ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը: Պարզ ա, որ մեծ աշխատանք են կատարել այս ամենը հաջողությամբ իրականացնելու համար, ու պարզ է, որ դա ունեցել է այնպիսի նպատակ, որի համար չեն զլացել դա անել: Վահանը վաղվա ասուլիսի ժամանակ վստահաբար պետք է սենսացիոն բաներ խոսի Հայաստանի մասին... Ասելու է, որ այստեղ ապրել հնարավոր չէ, որ սա բռնապետություն է, միգուցե նաև ստիպեն ասել, որ հայերը վախենում են ազերներից, որ մեր բանակը թույլ է, ու բոլորն էլ իր պես ուզում են հնարավորության դեպքում տեղափոխվել Ադրբեջան: Կընդունի Ղարաբաղի՝ օկուպացված տարածք լինելն, ու ինչ ուզեն՝ դա էլ կասի, քանի որ ինքն այլևս չունի այլընտրանք... Չունի հայրենիք, չունի ընկերներ, չունի մի գողտրիկ անկյուն էս մոլորակի վրա, որին կարող է ասել Տուն: Ազգի դավաճան՝ սա է այսուհետ իր միակ կոչումն ու անունը: Վաղվա ասուլիսը հավանաբար կլինի այն վերջին մի քանի ժամը, երբ թշնամու ուշադրության ու կեղծ ժպիտների ներքո ինքն իրեն կզգա կարևոր, կզգա Մարդ: Թե ինչպիսին է լինելու նրա կյանքն այդ ժամերից հետո՝ անկեղծ՝ վախենում եմ նույնիսկ պատկերացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1034979643181982&set=a.198430780170210.59996.100000098694656&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել