Քանի որ արդեն սովորել եմ, ու ֆեյսբուքին կամա թե ակամա շատ հետևելը կենսափորձով է ապացուցել, որ կառավարության կեղծ պրոֆիլների ստատուսները լավագույնս են բնորոշում ՀՀ պետական դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ, կարող եմ եզրակացնել այդ ստատուսներից, որ ՀԷՑ-ի վաճառքի համար փորձում են դրական ֆոն ստեղծել, ՀԷՑ-ի այժմյան կառավարչի բացթողումներն ու վատ աշխատանքը ջրի երես են հանում անխնա կերպով՝ միաժամանակ նոր կիպրոսյան ընկերությանը փորձելով ներկայացնել որպես փրկիչ: Կիպրոսյան ընկերության ծագումն ինձ կասկածելի է թվում, այնպես, ինչպես ՄՀՀ-ի գնորդ կազմակերպության՝ վթարային շենքում գտնվող բնակարան գրասենյակը, որը թույլ է տալիս եզրակացնել, որ այն այնքան էլ կիպրական չէ... Հայաստանում բազմաթիվ են օլիգարխները, ովքեր հնարավորություն ունեն ՀԷՑ-ը գնելու, իսկ Կիպրոսում էլ նրանցից ոմանք ունեն օֆշորային ընկերություններ: Ինչևէ, նշվում է որ պիտի վերացվի բարդակը, պիտի նոր ընկերության դիմաց հստակ պահանջներ դնել, բլյա բլյա բլյա, բայց մի բան այն չէ այս պատմության մեջ, մինչև այդ էլ դոշ էին ծեծում, թե եթե ՌԱՕ-ն վաճառի, կառավարությունը կազգայնացնի և այլն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1021889791184185
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել