Ընդդիմադիր լրատվամիջոցներից մի քանիսը իրենց հատուկ սարկազմով գրում են, որ «երեկ ոստիկանության պաշտոնական կայքում ցնցող հաղորդագրություն տեղադրվեց» .... մի հին հանցագործության բացահայտման մասին, ապա մեջբերվում է թերթի լրագրողի սարկազմիկ հարցը, թե ոնց եղավ, որ նման «լուրջ հանցագործություն» բացահայտեցիք և այլն... Հիմա... Դե արի ու մի ասա, այ նման լրատվամիջոցներ և մշտապես լուն ուղտ դարձնող դրանց լրագրողներ, եթե ձեր դաշտից ինչ-որ մեկը ինչ-որ հավ գողացողի ձեռք բռներ, մի տարիուկես լալահառաչ կգրեիք, դա էլ հերիք չի՝ մի քանի տարի էլ Փաշինյանը այդ մասին ԱԺ-ում աղեխարշ ձևով կներկայացներ` հրապարակային կեղծ տոնայնությամբ: Ի՞նչ է նշանակում ծաղրել ոստիկանի աշխատանքը: Մի՞թե կապ ունի՝ ինչ հանցագործություն է բացահայտվել ու երբ... Իսկ գուցե լա՞վ կլիներ ուրիշի արած գործը քննադատելու փոխարեն սկսեիք ավելի մասնագիտական մոտենալ ձեր սեփական գործին. չգիտե՞ք, որ լրագրողը պիտի սուբյեկտիվիզմից զերծ լինի... Իսկ ձեր աշխատակազմում կա՞ մեկ լրագրող, որ այս կանոնին հետևում է, գոնե մեկը կա՞...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/526935827317380
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել