Տեխասյան մի շոգ օր ընտանիքը դոմինո էր խաղում պատշգամբին: Հանկարծ աները ասաց. «Կարելի է գնալ Աբելին` ճաշելու (այն գտնվում էր տնից 85կմ հեռու)»: Աղջիկն ասաց. «Վատ չի հնչում»: Ամուսինը, չնայած գիտեր, որ ուղևորությունը լինելու է երկար և շոգ, մտածեց, որ պետք է հարմարվել մյուսներին, և ասաց. «Կարծում եմ՝ վատ չի, հուսով եմ՝ մայրդ էլ դեմ չի լինի»: Զոքանչը պատասխանեց. «Իհարկե, գնացինք, ես երկար ժամանակ չեմ եղել Աբելինում»:
Ճանապարհը շատ երկար էր, կիզիչ և փոշոտ: Երբ նրանք հասան ռեստորան, պարզվեց, որ սնունդը ընդհանրապես համեղ չէր: Մեկ ժամ անց նրանք հոգնած ետ վերադարձան տուն:
Նրանցից մեկը կեղծավոր ասաց. «Վատ չանցավ ուղևորությունը»: Սակայն զոքանչն ասաց, որ ավելի լավ էր, որ ինքը մնար տանը, բայց գնաց, որովհետև մյուսները ոգևորված ցանկանում էին գնալ: Ամուսինն ասաց. «Ես ուրախ կլինեի չգալ, բայց եկա, որ մյուսների հաճելի լինի»: Կինն ասաց. «Իսկ ես եկա՝ հույս դնելով, որ մյուները կուրախանան: Պետք էր խելագար լինել` կամովին գնալու այդ ուղևորությանը»: Իսկ աներն ասաց, որ ինքը դա առաջարկեց միայն այն բանի համար, քանզի կարծում էր, որ մյուսները ձանձրանում են: 
Նրանք ապշել էին այն բանից, որ գնացել էին մի ուղևորության, որը նրանցից ոչ ոք չէր ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել