Մարտին Լյութր Քինգ: Լսել եք, չէ՞: ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների շարժման ղեկավարներից էր: Մարդը, լուրջ հզոր շարժման առաջնորդ լինելով հանդերձ, գնում, հանդիպում էր ԱՄՆ նախագահի հետ, էն նախագահի, որը հրաման էր տալիս ջարդել ցուցարարներին, շարժման մասնակիցներին, ու նույնիսկ սպանություններ էլ էին արձանագրվում: Բայց մարդը գնում, հանդիպում էր ու երկխոսում, բանակցություններ վարում և այլն: Բայց իրեն դրա համար դավաճան չէին ասում: Իրեն կարող ա մեղադրեին՝ այս կամ այն բանը զիջելու կամ առաջ չտանելու համար, բայց ոչ երբեք զուտ հանդիպելու համար:
Հիմա Սերժիկի հետ հանդիպողներին պիտի ոչ թե հենց զուտ հանդիպելու համար քլնգել, այլ հանդիպման բովանդակության համար: Իսկ բովանդակությունը, ինչքան հասկանում եմ, փուչ է եղել, քանի որ դրա մասին նույնիսկ հանդիպողները չեն խոսել:ՃՃ
«Փուչ գործերով զբաղվողները» սերիալ կարելի էր նկարել:ՃՃ
Հա, լուրջ, հանդիպելուն ես դեմ չեմ: Ես դեմ եմ գլխիկոր վիճակում հանդիպելուն: Եթե գնում ես հանդիպման, ուրեմն ասելիքդ պիտի հստակ լինի և քո ուժերի սահմաններում, մինչև վերջ առաջ տարվի: Կարելի է նաև փոխզիջումային տարբերակներ էլ քննարկել: Փորձը ցույց ա տալիս, որ մաքսիմալիստական մոտեցումներն իրենց չեն արդարացնում: Բայց մերոնք չէ, կամ գնում, կզում են, կամ գնում, ջախջախվում: Աշխատեք ձեր վրա, քաղաքական գործիչներ ջան, լո՜ւրջ աշխատեք: Հերիք ա փուչ բաներով զբաղվեք: