Որ հիմա նախագահական երԳիր ա, մի տեսակ դժվար ա կենտրոնանալ։ Մի հոգին ո՞ր մեկն անի։ Խեղճ նախագահը մենակ, մենք եքա... երեք միլիոն։ Բերնով ես ասում։ Լավ ա գոնե ազգը կես կայանավ, թե չէ մեր խեղճուկրակ նախագահները չգիտեին՝ որ մեկի մասին մտածեին։ Կդառնանք պառլամենտական երգիր։ Ազգային ժողովում էլ, այսինքն՝ ԱԶ-ում, մի խումբ կրթվածագույն արարածներ։ Բա, Ազ ջան։ Օր ու գիշեր մեր մասին կմտածեն։ Կարծեմ՝ 140 հոգի են,  չէ՞... Բա դե ինչ մի սուրու մարդ, ինչ մի խեղճ նախագահ։
Հա, իմիջայլոց, եկեք Ազգային ժողովն էլ անվանենք Ազգային կոլխոզ։ Եսիմ... Մի տեսակ էրոտիկ ա հնչում։ Ընդանրապես մեր ազգին էռոտիկա ա պակասում։ Գիտե՞ք՝ ինչից ա... Պոռնոգրաֆիայից։
Մենք լացկան ազգ դուրս եկանք։ Հենա, գրում եմ, ու աչքերիս արցունքները գալար-գալար հոսում են ու թափվում Սևանը։ Դրա համար էլ մակարդակը բարձրացել ա։ Զատո էս վերջերս մենակ Սևանի մակարդակն ա բարձրացել։ ՆոՌմալ, կուլԴուրական, բարեկիրթ անձնավորությունն իրեն երբեք այսպիսի գռեհիկ, լկտի, անպարկեշտ արտահայտություն թույլ չի տա.
-Ես Պողոսի մեջ ինձ եմ տեսնում։
Այ մարդ դու, Պողոսին հարցրել ե՞ս... Կարող ա ինքն ընկեր ունի։ Կամ հո մենակ քո ուզելով չի՞... Ուֆ աման... Չնայած զոռբի դար ա։ Հենա, որ սահմանադրությունը փոփոխում են, մեկին հարցնում ե՞ն։ Նրանք մեզ էդ նոր սահմանադրության մեջ են տեսնում։ Նրանք սահմանադրությունը չեն փոխում է... Նրանք սահմանադրությունը փոխում, թողնում են։ Սահմանադրությունը կփոխենք, բարեկամներ ջան ու վսյո։ Երկիրը դառնալու ա ԿՈՆՖԵՏԿԱ։ Էն էլ Մոսկովյան, էն էլ ծծովի։ Օրինակ՝ Սիրիան էլի ծծովի կոնֆետ էր, բայց ջեմով։ Ծծին, հասան ջեմին՝ թքին։ Ուկրաինան զեֆիր ա՝ փափուկ ու անհասկանալի։ Կա-չկա՝ մեկ ա... Իսկ Աղֆանստանն, Իրաքը կոզինախ են։ Ես քանի տարի ա՝ ուտում են, ջարդում են, փշրում են, չի պրծնում, ՄԻ ՀԱՏ ԷԼ ուտողի ԱՏԱՄՆԵՐՆ ԵՆ ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԼԻՆՈՒՄ։ Երեխեք, ես իրոք անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի սահմանադրությունը փոխեն, որ մի լավ լիաթոք ծիծաղեմ։ Ծիծաղե՞մ, թե՞ սաղիս քթի տակ ոնց էլի իրանցն արին։ Հա, պիտի խնդամ, որովհետև հերիք ա՝ ինչքան լացեցի։ Լացը լաց ա բերում, այ բալա ջան։ Պիտի խնդամ ու դրանից հետո փողոց դուրս պրծած ընդդիմադդմիկների համար արտասանեմ.

Ինչո՞ւ դուք սա հանդուրժեցիք,
Ախ, ոնց, ինչպե՞ս փայտին թքիք,
Հիմա արդեն հաստատ պիտի
Ձեր մաման բեղմնավորվի։

Ընդհանրապես նորմալոտ երկրներում տենց լակոտ բաներ չկան։ Օրինակ՝ ստեղ ասում են, որ եթե ամեն մեկը գոնե մեկ մարդու երջանկացնի, ապա բոլորը երջանիկ կլինեն։ Իսկ մե՞զ մոտ... Մեզ մոտ ասում են. «Ցավդ տանեմ։ Էհ, բա եղավ։ Էնքան ցավներս տարանք, որ էդ ամենը տարածվեց, տարածվեց ու դարձավ հավիտենական։ Ցավդ տանեմ, հավիտյանս հավիտենից... Արմեն ջան։

Լավ, գնամ... գնամ՝ ներվայնանամ, գամ։

Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից՝ «Հայի ամերիկյան օրագիրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել