Անձամբ ինձ համար բացահայտում չէին «Շառլի Հեբդոյի» սկանդալային նկարները, բայց էս մեկը խայտառակության գագաթնակետն ա:
Խոսքը մի քանի տարեկան երեխայի մասին է:
Նկարներում պատկերված են գաղթի ճանապարհին մահացած երեխայի նկարները: Մի նկարում պատկերված է մահացած երեխան և մի գրություն՝ «Այնքան մոտ էր նպատակին», իսկ կողքին Ֆաստֆուդի գովազդ է՝ «երկու մանկական մենյու՝ մեկի գնով»:
Երկրորդ նկարում գրված է. «Ապացույց առ այն, որ Եվրոպան քրիստոնեական է»: Ծաղրանկարում պատկերված է Հիսուսը, ով քայլում է ջրի վրայով, և մահացած տղան, ով լողում է գլխով ներքև: Գրառումը հուշում է. «Քրիստոնյաները քայլում են ջրի վրայով, իսկ մուսուլման երեխաները խեղդվում են»:
Սրանով ամսագրի խմբագրակազմը պարզապես գազազացնում է Ֆրանսիայի սահմաններին «պառկածներին»: Եթե նորից տեռակտ լինի, «Շառլիի» անձնակազմը թող չզարմանա...