Mashable.am-ը գրում է.
Քալիֆորնիա նահանգի Սան Ֆերնանդո հովտում, տներից մեկի սառնարանում դիակ են գտել: Նույն այդ տանը մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել:
Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ սպանվածը Քալիֆորնիայի Վան Նայս քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Տաջիկյանն է: Ըստ քննիչների, նա սպանվել է անցած շաբաթ: Սառնարանը, որում գտել են դին, գտնվում է տան ներքին բակում:
Տան կառավարիչը անանուն զանգ է ստացել, որ տանը դիակ կա եւ ահազանգել է իրավապահներին: Գործողության ընթացքում իրավապահները մարիխուանայի 100 թուփ են գտել: Առայժմ որեւէ մեկին չեն ձերբակալել, բայց ոստիկանության ներկայացուցչի խոսքով, իրենք պարզել են կասկածյալների շրջանակը:
Նյութի աղբյուր՝ http://www.mashable.am/amn-um-hay-tghayi-di-e-haytnabervel-chekh-el-patkeracni-the-ortegh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել