Պարզվում է, որ սուրճը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է օգտակար լինել առողջական շատ խնդիրների դեպքում:
Վերջերս ամերիկացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել ու պարզել, որ սուրճը կանխում է երիկամների քարերի գոյացումը:
10 տարի ընթացող հետազոտությունները, որոնց մասնակցում էին թե՛ տղամարդիկ ու թե՛ կանայք, ցույց տվեցին, որ օրական 1 գավաթ սուրճը 10%-ով փոքրացնում է երիկամներում քարագոյացման հավանականությունը, իսկ դեկոֆեինացված (կոֆեինը հեռացված) սուրճը՝ 9%-ով:


ՑԱՎՈՏ ԴԱՇՏԱՆ
Մասնագետները խորհուրդ են տալիս այս օրերին ինքնազգացողությունը լավացնելու և ցավը մեղմելու համար 1-2 գավաթ սուրճ խմել:

ԲԵՐԱՆԻՑ ՍԽՏՈՐԻ ՀՈՏԻ ՎԵՐԱՑՈՒՄ

Այս դեպքում խորհուրդ է տրվում ծամել 1-2 հատիկ սուրճ:

ՃԱՐՊՈՏ ՄԱԶԵՐ, ԹԵՓ

Սուրճն ուժեղացնում է մաշկի ճարպոտումը: Դրա համար էլ նրանք, ովքեր ուզում են մազերն առողջացնել, պետք է սահմանափակեն սուրճի օգտագործումը:

ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Այս հիվանդությունը դժվար է բուժվում ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության միջոցներով: Վանգան առաջարկում է այս պարզ միջոցը: Անհրաժեշտ է ձեռքերն ու ոտքերը պահել թունդ եփած սև սուրճի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել