Չգիտեմ, թե որքանով է իրական Սինայի թերակղզում Մովսեսի ղեկավարությամբ հրեաների քառասնամյա դեգերումների պատմությունը, սակայն տրամաբանությունը կատարյալ է. Եգիպտոսում գերության մեջ գտնվող ազգային փոքրամասնությունը չէր կարող ազատվել ստրկամտությունից՝ շարունակելով ապրել նույն միջավայրում: Միայն ազատության մեջ՝ թեկուզ սոված ու ծարավ, նրանք թոթափեցին այդ մտայնությունը: Ապրելով մեր երկրում քրեաօլիգարխիկ իշխանության պայմաններում՝ մենք չենք կարող ազատվել այն ողջ բացասականից, ինչն այսօր կազմում է մեր էության հիմնական մասը: ժամանակներն իհարկե ուրիշ են, և կարող է թվալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում կարելի է արագ հասնել նրան, ինչին հնարավոր չէր 3000 տարի առաջ: Սակայն այֆոնն ու ինտերնետը փոխում են մարդկային համակեցության ձևը, բայց ոչ բնույթը, որը ձևավորվել է դարերի ընթացքում ու ավարտին հասցվել քսանամյա անկախության փորձառությամբ: Համակեցության բնույթը փոխելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ազատվել քրեաօլիգարխիկ համակարգից, ճիշտ այնպես, ինչպես 3000 տարի առաջ հրեաներն ազատվեցին եգիպտական գերությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել