Հետաքրքիր է... Ասենք՝ նույն ԱՄՆ-ը, իրենց քաղաքական մշակույթը, կենսակերպը կարելի է եթե ոչ խորապես ճանաչել, այլ գոնե մոտավորապես պատկերացում կազմել դրանց մասին իրենց հեռուստաշոուներով։ Ասենք, չգիտեմ, մի խառը կոկտեյլ, որի բաղադրիչնեչն են Բիլ Մառի ստենդափներն ու այլ նախագծերը, Սաուս Փարքը, Ֆեմիլի Գայը, և այլն, և այլն, այնքան շատ են, որ չես էլ կարող նշել բոլորը... Շատ բազմակողմանի ներկայացված են կյանքի բոլոր ասպեկտները, հասարակության խմբերը, քաղաքական ուժերն ու հայացքները։ Հիմա պատկերացրեք՝ Հայաստանի մասին պատկերացում կազմենք «Դժվար ապրուստ»-ով, «Ուրվագծով», էն Հ2-ի (ի դեպ, էդ ալիքը դեռ կա՞) դմբո հարցազրույցներով, ողորմածիկ ԱԼՄ-ով, «Հայլուր»-ով, «Շանթի» մշտապես երգող եթերով։ Չգիտեմ, վախենում եմ հավատալ, որ էդ բոլոր հաղորդումներն ու ալիքները իրոք արտացոլում են մեր ԻՐԱԿԱՆ կյանքը։
Միակ շոուն, որը քչից-շատից հոգեհարազատ է՝ «Արմքոմեդին» է, հավանաբար էն պատճառով, որ հեղինակների հետ նույն բաներն ենք դիտել, նման ճաշակ ենք կիսում։
Բայց լուրջ, պատկերացրեք, մեկը դրսից փորձում է ծանոթանալ մեր կյանքին հեռուստացույցի միջոցով...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/4867438721885
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել