Գործարար միջավայրի զարգացման և ընդլայնման նպատակով շատ կարևոր է կազմակերպել տարատեսակ հանդիպումներ տեղի և արտասահմանյան գործարարների միջև:

Հայ-ռուսական բիզնես միջավայրի արդյունավետության բարձրացման նպատակով Երևանում անցկացվելու է առաջին բիզնես ֆորումը, որին մասնակցելու են 5 ընկերություն Ուդմուրտիայից և Տոմսկից, ինչպես նաև 80 կազմակերպություն Հայաստանից:

ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի շուկայի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ աճ գրանցեց: Դրան նպաստեցին միության շրջանակներում Հայաստանին տրված թե՛ մաքսային, թե՛ հարկային արտոնությունները:

Բիզնես ֆորումին մասնակցող հայկական ընկերությունների մեծամասնությունը ներկայացնում է ոսկեգործության, գյուղմթերքների, կոնյակագործության, ավտոմոբիլային մարտկոցների ոլորտները: Իրենց կողմից առաջարկվող ծառայություններից են գազի եռակցման սարքավորումների և փականների, փաթեթավորման, գյուղատնտեսական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության համար մասնագիտացված լվացող և ախտահանիչ միջոցների արտադրության, կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության աութսորսինգի և այլ ուղղությունները: Ֆորումի շրջանակներում պլանավորվում է անցկացնել 70 երկկողմ հանդիպում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել