Արդեն բոլորին է հայտնի, որ Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան այժմ աշխատում է այն ուղղությամբ, որ ցանցի օգտատերերին տալու է նոր հնարավորություն՝ հավելյալ «ժամանակ վատնելու»: Այս մասին հայտարարել է facebook-ի հիմնահայրը՝ Մարկ Էլիոտ Ցուկերբերգը: Եթե մինչև հիմա օգտատիրոջ ուսերին դրված էր միայն հավանելու (like-ելու) ծանր «բեռը», ապա այս նորամուծությունից հետո նույն օգտատիրոջ վրա ավելանում է ևս մեկ ու առավել ծանր՝ չհավանելու (dislike-լու) բեռը: Արդյունքում ի՞նչ է ստացվում, որ մեր պրակտիկայում գործող հայտնի սովորության համաձայն, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է post-ում, ապա վերջինիս կամ նրա այսպես ասած թիմակիցների խնդրանքով, հորդորով «ստիպված» ենք լինելու ոչ միայն like-երի վրա ժամանակ ծախսել, այլ նաև նրան դեմ արտահայտվողներին dislike-ի արշավ ծավալել: Օրինակ` օգտատիրոջ message-ների ցանկում անխուսափելի կլինի հետևյալ արտահայտությամբ նամակների ի հայտ գալը. «Խնդրում եմ այս նկարին dislike դրեք, ինքն իմ երեխու մրցակիցն է տտտ մրցույթում» ու նման բազմաթիվ տարբերակներ:
Մյուս կողմից հայկական մթնոլորտում, հատկապես այս փուլում սա ավելի կակտիվացնի թշնամությունը հասարակության տարբեր կողմերի միջև: Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասող հանրույթը մեղադրելու է հասարակ օգտատիրոջն այդ փոփոխություններին կողմ արտահայտվողներին չdislike-ելու մեջ, և նույն հակառակ տրամաբանությունը՝ փոփոխություններին կողմ արտահայտվողները մեղադրելու են «Ոչ»-ի ճակատին նույնպես չdislike-ելու մեջ: 

Հ.Գ. Դե լավ էլի, Ցուկերբերգ, պետք չէր նոր քաշքշուկների մեջ գցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել