Այսքան փնովում ենք մեր ԱԺ-ն, բայց այսօր շատ բովանդակային ու ինտելեկտուալ բանավեճ է եղել: Բագրատյանը, դիմելով Բաբուխանյանին, ասել է. «Դե արի ստե, ասեմ, արա»:
Ի պատասխան հնչեցված մարտահրավերի` Բաբուխանյանը նշել է. «Արան դու ես, կինդր ձու ես, բացեմ՝ տենամ՝ մեջը դու ես»:
Կանխատեսելով ահագնացող միջադեպի հետևանքները` փորձառու Գալուստ Գրիգորիչը հանդարտացրել է կրքերը: Վերջում պատգամավորները ճկույթ ճկույթի են տվել ու համերաշխորեն բացականչել. «Ավտոմատը խոդ տամ, ասածներս հետ տամ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/892183527484336?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել