Ամեն տարի դուրս եկող նոր iPhone-ների վրա պետք է լազերով գրված լինի՝ «Սա էլ կանցնի», որպեսզի առնողները միշտ հիշեն, որ մաչոյի ու գլամուռնի չուվի տիտղոսն իրենց տրվում է ընդամենը մեկ տարով... Հետո դուրս է գալու նոր այֆոնը, ու դու քո հին մաշված հեռախոսով կրկին դառնալու ես մոխրոտիկ... 12 ամիս, և հաջորդ սեպտեմբերին քո հրաշալի կառքը վերածվում է մի անիմաստ դիվայսի... Էլ չես կարող գլուխդ բարձր շրջել քաղաքով, սրճարանում նստած պարծանքով դնել հեռախոսը սեղանին, զանգ ստանալուց երկար պահել այն ձեռքդ և թույլ տալ բոլորին հիանալ հեռախոսով և, իհարկե, հեռախոսի տիրակալով... Այդ մեկ տարին պետք է օգտագործել մաքսիմալ էֆեկտիվ, ամեն օրն ապրել այնպես, կարծես այն վերջինն է, ասես վաղը գալու է այն չարաբաստիկ օրը, երբ Apple-ը կցուցադրի իր նոր այֆոնը... Այո՛, սեպտեմբերն անխուսափելի է, բայց այն նույնպես կանցնի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1033898836623396&set=a.468244629855489.117483.100000098694656&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել