Image result for տեղեկատվական տեխնոլոգիաներԳաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ունեն զարգացման դրական միտում: Այդ մասին են խոսում ոլորտում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները:

Այդ ամենի մեջ իր դոմինանտ տեղն է գրավում պետական աջակցությունը: Մասնավորապես, վերջին ութ ամիսներին 40 սկսնակ ընկերություն ստացել է հարկային արտոնություններից օգտվելու փաստաթուղթ: Բացի դրանից, կիրառվել է նաև անհատական մոտեցում. նորաստեղծ ընկերությունների աշխատակիցների եկամտային հարկը սահմանվել է 10 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից:

Հարկային արտոնությունների շնորհիվ հնարավոր կլինի ոչ միան զարգացնել ՏՏ-ն Հայաստանում, այլ նաև ավելացնել նոր աշխատատեղեր՝ նպաստելով գործազրկության մակարդակի իջեցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել