Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 24-րդ տարվա առիթով առաջարկում եմ սահմանել նոր շքանշաններ, օրինակ.
ա) «Գալուստ Գրիգորիչ» մեդալ` սահմանադրական բարեփոխումները քնքուշ ներկայացնելու համար:
բ) «Վլադիմիր Վլադիմիրովիչ» մեդալ` Պերմյակովին` Հայաստանին հանձնելու վեհ գործում անձնական նպաստ ունենալու համար:
գ) «Ուղղակի մեդալ» գեներալ Սարոյանին` սահմանադրական բարեփոխումների ողջ փաթեթը կարդալու համար:
դ) «Ղուրբանբեկ Բերդիմուհամեդով» մեդալ` ղրղզների հետ ծիրանի մեծածախ առևտրի ռազմավարական համաձայնագիր ստորագրելու համար:
ե) «Կանաչ» մեդալ` ԱՄՆ-ից ամենամեծ գրանտը կպցնելու համար:
զ) «Ցնցուղի տեսքով» մեդալ` Ադրբեջանը ցնցելու համար:
է) «Հենրիխ Մխիթարյան» մեդալ` շախմատում ունեցած հաջողությունների համար:
ը) «Տանձ» մեդալ` «քեզնից ավելի վատ ապրող կա, բանի տեղ մի դիր» գիտակցությունը հասարակության մեջ ներարկելու համար:
թ) «Հոլանդական» մեդալ` «տղամարդիկ նաև սիրել գիտեն... իրար» բովանդակությամբ պաստառի համար:
ժ) «Ոսկե խաչ և ոսկե զառ» մեդալներ` եկեղեցաշինության և խաղատներ կառուցելու գործում անուրանալի ավանդի համար:
ի) «Ծանր» մեդալ` այս ծանր պայմաններում տնտեսական աճ ապահովելու համար։
լ) «Էլիտար» մեդալ` Չարբախում մեկ սենյականոց կիսակառույց բնակարան գնելու համար։
խ) «Գեղեցիկ» մեդալ` հատուկ Արփինե Հովհաննիսյանի համար:
ծ) «Եզակի» մեդալ` «Ես դեմ չեմ, որովհետև ես հանուն եմ» բղավողի համար:
կ) «Յան Ցզինի անվան» մեդալ` քաղաքական գործիչների մեջ գիտելիքի, առանձնահատուկ պատմափիլիսոփայական գիտելիքների հանդեպ խելակորույս սեր արթնացնելու համար:
հ) «Սուրբ Մարիամ» մեդալ` լավագույն հայր լինելու համար:
ձ) «Ծիրանագույն» մեդալ` ծիրանագույն բառը հորինելու համար:
ղ) «Նորսուլթան Աբիշևիչի անվան» մեդալ` ընկերներից ստացած նամակները կարդալու համար:
ճ) «Զորի Հայկովիչի անվան» մեդալ` ռուսաց թագավորին նամակ գրելու գործում դրսևորած բարձր հայրենասիրության համար:
մ) «Ժենյա Բիբինի անվան» մեդալ` կոմունալ վճարումները պարտաճանաչ կատարելու համար:
յ) «Ապելսին» մեդալ` սփյուռքում հայապահպանության վահեգույն գործում ցուցաբերած անձնական և կոլեկտիվ համառ ջանքերի համար:
ն) «Վիոլետ»` մեդալ` հինավուրց գրականությունից դուրս` մեկ գրական գործ ստեղծելու համար:
շ) «Երևանյան» մեդալ` Տարոն պարոն Մարգարյանին ամենահուզառատ շնորհակալությունը հայտնելու համար:
ո) «Սիրուն» մեդալ` Միսաք Մանուշյանին` հետմահու:
չ) «Եվգենի Պետրոսյանի անվան» մեդալ` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար:
պ) «Ավետ Բարսեղյան» մեդալ` մեղեդին գուշակելու համար:
ջ) «Նախագահական» մեդալ` նախագահական ընտրություններին ուղղակի մասնակցելու համար:
ռ) «Սվո Ռաֆի անվան» մեդալ` Հայաստան 650 դոլար բերելու համար:
ս) «Մասիս» մեդալ` Արարատ հեռուստաընկերությունում հակահանրապետական նյութ պատրաստելու համար:
վ) «Անկապ» մեդալ` քաղաքական հայացքները չկիսելու համար:
տ) «Օվալաձև» մեդալ` ԱՄՆ դեսպանատան շենքի առջև գոյացած հերթում հայերեն-անգլերեն բառարան կարդալու համար:
ր) «Քիմ Քարդաշյանի անվան» մեդալ` այս իշխանությունների հետ հանդիպելու, բայց ծախված չանվանվելու համար:
ց) «Տիգրան Սուրիկի Խաչատրյան» մեդալ` Երևանում լինելու համար:
ու) «Արմեն Աշոտյան» մեդալ` երեխա ծնելու համար:
փ) «Թագուհի Եղիսաբեթ» մեդալ` իշխանական երկարակեցության համար:
ք) «Հայաստանի գործող իշխանություն» մեդալ` ուղղակի երկարակեցության համար:
և) Վերջապես` «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալ` այս բոլոր մեդալներից հրաժարվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել