Image result for microsoftՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Այս համատեքտում կարևոր է ընդգծել հատկապես «Մայքրոսոֆթ» ընկերության հետաքրքրությունները Հայաստանում:

Ինչպես հիշում ենք, ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև մայիսին ստորագրվել է հուշագիր և պայմանագիր: Սրա դրական հետևանքները որոշակիորեն նկատելի են, և այսօր այս մասին խոսել է նաև ՀՀ գործադիրի ղեկավարը «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Գործադիրում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին վերաբերվող առաջնային հարցեր:

Բացի դրանից, անդրադարձ է եղել նաև համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը և կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցերին:
Այս համատեքստում կարևոր է ընդգծել «Մայքրոսոֆթ»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում:

Հատկանշական է, որ «Մայքրոսոֆթի» նման ընեկերությունը Հայաստանում տեսնում է պոտենցիալ և հեռանկար:
ԵՏՄ երկրների կազմում ՀՀ-ն ակնհայտ առաջատար է ու պատրաստ է իր ներուժն իրացնել նաև ՏՏ շուկայում:

Նկատենք նաև, որ դպրոցներում արդեն ՏՏ ոլորտի պիլոտային ծրագրեր են իրականացվում և IT դասարաններ կահավորվում: Սա ոլորտի համար մեծ ապագա է խոստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել