Մի քանի օր առաջ գրառում էի արել Մամիկոնյանց 40 հասցեում գտնվող «Ախթամար» խանութի մասին, որտեղ մտել էր էլեկտրիկը և, տալով պայմանագիրը, ասել էր, որ պետք է ստորագրեն ու թանկով վճարեն հոսանքի դիմաց: Ձեռնարկատերը չէր ստորագրել, իսկ էլեկտրիկը, ասելով, որ մեկ ա՝ ստորագրելու ես, թղթերը թողել, գնացել էր:
Այսօր կրկին վերադարձել է և նորից պահանջել ստորագրել այդ պայմանագիրը: Ստանալով նույն պատասխանը, ինչ մի քանի օր առաջ էր ստացել՝ գնացել է:
Հիմա ի գիտություն և զգուշացում բոլոր այն պատկան մարմինների, ովքեր լիազորված են այս հարցը լուծելուն.
- Մի՛ թռեք ձեր նախագահի խոսքի վրայով և կատարեք ձեր գործառույթները գոնե մինչև նշված ժամկետի ավարտը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել