Ակսել Էռլանդսոնը սկսել է աշխատել որպես սովորական ֆերմեր, որն ուներ հոբբի անձամբ ձևավորել ծառերը՝ կոճղից մինչև սաղարթը: Ավելի ուշ՝ մոտ տասը տարի անց, նա «սովորեցնում է» ծառերին աճել իր ստեղծած դիզայններով: Նա փորձարկումներ է կատարել մի շարք ծառատեսակների վրա՝ նրանց ընձյուղներից ստեղծելով հանգույցներ, սրտեր, աստիճաններ, պարույրներ, օղակներ, թռչունների համար նախատեսված վանդակներ, աշտարակներ, նկարների համար շրջանակներ և այլն:
Շուտով նա հասկանում է, որ իր ծառերը բավականին հայտնի են դարձել, և որոշում է ստեղծել «Ծառերի կրկես» (Tree Circus): Էռլանդսոնը ոչ ոքի չէր բացահայտում իր տեխնոլոգիայի գաղտնիքը՝ լրտեսներից համառորեն թաքցնելով ծառերի հետ կատարվող պատվաստումների իր «բաղադրատոմսը»: Ակսելը մահացել է 1964թ. իր յուրօրինակ ստեղծագործական մտքի թռիչքի հետ միասին:
1985թ. այն բանից հետո, երբ «Ծառերի կրկես»-ը դադարեց գոյություն ունենալ, ծառերը գնվեցին միլիոնատեր Մայքլ Բոնֆանտեի կողմից: Նա դրանք տնկեց իր զվարճանքների զբոսայգում՝ «Gilroy Gardens»-ում, որը գտնվում էր Կալիֆորնիա նահանգի Գիլրոե քաղաքում:
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/11/blog-post_2743.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել