-Հայաստանում ամենազարգացած ու ամենատարածված սպորտաձևը կոռուպցիան է, ու ափսոս, որ նման ֆեդերացիա դեռ չկա։
-Հայաստանում ամենադիտարժան թատրոնն ԱԺ թատրոնն է, այնտեղ է հիմնականում կենտրոնացած ամենաժամանակակից ու արհեստավարժ դերասանների գրեթե ողջ աստղաբույլը։
-Ո՞վ է ասում, որ Հայաստանում կրկես չկա, հապա ի՞նչ են տարատեսակ նախաձեռնություններն ու շարժումները։
-Ամենակատարյալ ու ստացված շոուները քաղաքական շոուներն են բոլոր ճամբարներում, առանց բացառության։
-Իսկ ամենաթատերասեր ու ամենակրկեսասեր հասարակությունն էլի մենք ենք, որ նույն թատրոնը կամ կրկեսը նորից ու նորից ենք ոգևորությամբ նայում՝ չմոռանալով վերստին ծափահարել, երբ լավագույն դեպքում նույն սցենարիստն է ու լավ ենք հասկանում դա, միայն դերասանները կարող են երբեմն մեկը մյուսին փոխարինել։
-Ամենահանդուրժողն ենք, ամենա«հասկացողը» շատ հարցերում, ամենաիմաստունը ժողովուրդներից։
- Ամենաըմբռնումով մոտեցողները տարբեր հարցերին հաստատ ցանկացած սոցիոլոգիական հետազոտությունների դեպքում կլինենք մենք.....
Ու ըսենց էլ ամենա-ամենան ունենալով, լինելով դեռ՝
«Մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աuտղերին,
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում»։)))))))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/879872022103994?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել