Ֆրանսիական հայտնի ամսագիր «Charlie Hebdo»-ն, որի խմբագրության վրա տեռորիստական հարձակում էր կատարվել 2015 թվականի հունվարին Մուհամեդ մարգարեին ծաղրելու պատճառով, կրկին ուշադրության կենտրոնում է: Այս անգամ ամսագիրը պատկերել է Հիսուսին և այն 3 տարեկան խեղդված սիրիացի երեխային, ում չափազանց հուզիչ նկարը տարածվել էր աշխարհով մեկ: Նկարը վերնագրված է. «Ապացույց, որ Եվրոպան քրիստոնեական է` Հիսուսը քայլում է ջրի վրայով, իսկ մուսուլման երեխաները` խեղդվում»:
Բնական է, որ սա շատ մեծ աղմուկ է բարձրացրել Ֆրանսիայում: Մի շարք կազմակերպություններ և անհատներ պատրաստվում են դատի տալ «Charlie»-ին: Ամսագիրն իր հերթին նշում է, որ այս ճանապարհով իրենք ծաղրում են այն ռասիզմը, որ կա ու վերջին իրադարձությունների ֆոնին առավել մեծ թափ է հավաքում ողջ Եվրոպայում:
Ի՞նչ եք կարծում այս ամենի շուրջ? Միանշանակ ՔՖՈՒՐ ամսագրի՞ն, թե՞ կան այլ կարծիքներ։