Բոլոր ժամանակների, բոլոր երկրների փախստականների մեծ մասն արժանի է իր փախստականի ճակատագրին: Մարդիկ, երբ տղամարդու հիմնական բնազդը (արու լինելուց բացի` որսորդ և ռազմիկ) մոռացած՝ վտանգի պահին կռվելու փոխարեն որոշում են ընտանիքը հավաքել ու թռնել, արժանի են բներում հացի փորի ապրելու: Ի՞նչ է նշանակում տասնյակ հազարավոր փախստականներ Իրաքից և Սիրիայից, երբ այդ երկրներում պատերազմ է։ Դասալքվել, փախել են իրենցից մի քանի անգամ քիչ ԻՊ զինյալներից, իսկ հիմա եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներից պահանջում են, որ իրենց ընդունեն և պահեն: Թե Իրաքում, թե Սիրիայում հազարավոր կին ու աղջիկ կամավորականներ կան կռվող, որ ձեզանից շատ շալվար հագնելու իրավունք ունեն, փալասներ:
Հ.Գ. Միայն չհարցնեն՝ դատապարտո՞ւմ եմ արդյոք Բաքվի, Գանձակի կամ Շահումյանի շրջանի, Մարտակերտի որոշ գյուղերի հայ փախստականներին. ադրբեջանական հանրապետության թուրքահոծ քաղաքներում միայն կարող էին դիմադրել մինչև փրկարար նահանջ. անհնար էր այնտեղ մնալ, իսկ Արցախի հայաթափ գյուղերը դիմադրել, նոր են գաղթել: Իհարկե, թռած առողջ հասուն հայերին էլ է վերաբերում: