Շարքային հեռուստադիտողին թվում է, թե կինոարտադրությունը շատ հետաքրքիր պրոցես է։ Բայց քչերը գիտեն, որ ֆիլմերի գլխապտույտ հաջողությունների հետևում ոչ միայն դերասանների ծանր աշխատանքն է, այլ նաև մարդկային ողբերգություններ։
1. Անկասելիները 2
Ֆիլմի նկարահանման ընթացքում մեկ կասկադյոր մահացավ, իսկ մյուսը գտնվում էր շատ ծանր վիճակում, երբ փչովի նավակի պայթյունի տեսարանը նկարահանելիս ինչ-որ բան սխալ գնաց։ 5 ժամ պետք եկավ՝ մահամերձ կասկադյորի վիճակը կայունացնելու համար։
2. Ստի խաբկանքը
Հենլի Ռիվսը քիչ էր մնում իրականում խեղդվեր՝ ջրով լցված ակվարիումից փախչելու տեսարանի նկարահանման ժամանակ։ Ձեռնաշղթաների շղթան կպել էր ինչ-որ բանի, և աղջիկը ջրի տակ անցկացրեց մոտ 3 րոպե։
3. Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 1
Դենիել Ռեդկլիֆի դուբլյոր Դեյվիդ Հոլմսը նկարահանման ժամանակ վնասել էր վիզը և պարալիզացվել։ 25-ամյա կասկադյորը մասնակցում էր հերոսների թռիչքի տեսարանի նկարահանումներին, երբ բախվել էր պատին, որի հետևանքով պարալիզացվել էր նրա մարմնի վերին հատվածը։
4. Խումհարը 2
Կասկադյոր Սկոտ Մակլինը ստացավ գծի վնասվածք և շատ այլ մարմնական վնասվածքներ, երբ նկարահանվում էր երկու մեքենաների բախման տեսարանը։ Հնարքի կատարման ընթացքում Մակլինը դուրս էր եկել մեքենայի պատուհանից, երբ նրանց մեքենային հարվածեց մյուս մեքենան։ Արդյունքում նա դատի տվեց «Warner Bros.» ընկերությանը և պահանջեց փոխհատուցում կորսված առողջության համար։
5. Սև ասպետը
Օպերատոր Կոնվեյ Ուիկլիֆը մահացավ, երբ նկարահանման ժամանակ մեքենան չհասցրեց շրջադարձ կատարել և հարվածեց ծառին։
6. Ագռավը
Ճակատագրական սխալի պատճատով նկարահանման հրապարակում մահացավ Բրյուս Լիի որդի Բրենդոն Լին։ Նկարահանման ժամանակ կեղծ ատրճանակից դուրս էր թռել փականը և մտել դերասանի փորը։ Բրենդոնը մահացել էր արյունահոսությունից։
7. Երեք իքս
Վին Դիզելի դուբլյոր Հարրի Օ՛Կոնորը նկարահանվում էր մի տեսարանում, որտեղ պետք է թռչեր պարապլանով և վայրէջք կատարեր մոտորանավակի վրա, որը սլանում էր խելահեղ արագությամբ։ Մինչդեռ կասկադյորը չէր հաշվարկել թռիչքի հետագիծը, հարվածել էր կամուրջին և տեղում մահացել։ Ֆիլմի հեղինակները պահպանեցին այդ տեսարանը ֆիլմում (բացառությամբ մահվան կադրի), որպեսզի իրենց հարգանքի տուրքը մատուցեն Օ՛Կոնորին։
8. Լավագույն հրաձիգը
Օդաչու-կասկադյոր Արտ Շոլլը «Լավագույն հրաձիգը» բլոքբաստերի նկարահանման ժամանակ կորցրեց ինքնաթիռի կառավարումը, որով կատարում էր բարդագույն հնարքներ և ընկավ Խաղաղ օվկիանոս։ Փրկարարներին չհաջողվեց գտնել ո՛չ նրա դին, ո՛չ ինքնաթիռը։
9.Մթնշաղի գոտի
Վիետնամական ճակատամարտի նկարահանման ժամանակ ուղղաթիռի օդաչուն կորցրեց կառավարումը և հարվածեց գետնին՝ սպանելով 3 դերասանի՝ Վիկա Մարուին, 7-ամյա Մու-Սա Դին Լին և 6-ամյա Ռենե Շին-Իին։ Վթարի ժամանակ օդաչուի և երեխաներից մեկի գլուխը կտրվել էր ուղղաթիռի պտտվող շեղբով։ Ֆիլմի ռեժիսոր Ջոն Լենդիսը դատարանի առաջ էր կանգնել, բայց վթարի տեսագրությունը դիտելուց հետո դատավորները նրան անմեղ ճանաչեցին։