Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է մարդու իրավունքների ոտնահարումը, գնացեք Ֆրանսիայի դեսպանատուն՝ վիզա ստանալու։ Աշխատավարձի մասին տեղեկանք են ուզել, տարել եմ, ասում են՝ բանկից վերջին երեք ամսվա քաղվածքները բերեք։ Ասում եմ՝ ինչի՞ համար, չեն պատասխանում։ Ասում եմ՝ աշխատավարձս ստանում եմ, հաջորդը օրը հանում եմ, զրոյական է։ Եթե դա մերժելու հիմք է, մերժեք։ Չեմ բերելու քաղվածքները։ Այդպես էլ չեմ տարել։ Հարցնում եմ՝ լրագրողների համար հեշտացել է, ըստ հայտարարության, ինչո՞ւմ է կայանում այդ հեշտացումը։ Պատասխան չես լսում։ Հիմա նայում եմ՝ սխալ են գրել օրերը, երկու օր պակաս են գրել։ Բայց մտածում եմ հրաժարվել գնալուց, քան թե նորից մտնել այդ դեսպանատուն։ Իսկ աբսուրդն էն է, որ դեսպանատան միջոցառումներին պարբերաբար հրավիրում են։ Ասում եմ՝ եթե ինձ չեք վստահում, եթե էդքան կասկածելի եմ, ինչո՞ւ եք ինձ հրավիրում ձեր միջոցառումներին։ Իհարկե, չեն պատասխանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել