Ladynews.am-ը գրում է.

Ներկայացվող հավաքածույում ներառված են ամենաոճային, պարզ և հանրամատչելի սանրվածքներ, որոնք թույլ կտան ստեղծել անհավանական գայթակղիչ կերպարներ:

Թերևս, մի փոքր ջանք հարկավոր կլինի թափել դրանցից մի քանիսի վրա միայն, սակայն թող դրանք էլ մնան հատուկ դեպքերի համար:

Ալիքն է գալիս

600x580

Անփույթ և թեթև ալիքները, ինչպես միշտ, մնում են հանրաճանաչության գագաթնակետին: Այդպիսի վարսահարդարում կատարել կարելի է երկու եղանակով. մազերն ուղղելու համար նախատեսված սարքով, ինչպես նաև՝ վարսերը հավաքելով կոկիկ փնջով, ֆենով չորացնել և այդպես թողնել մոտ մեկ ժամ: Արդյունքում կստացվեն բոհեմական եթերային ալիքներ, որոնք անպայման հարկ է լաքով ամրակայել:

Ծովային հանգույց

600x580

Թեթևակի սանրեք մազերը, հանգույց արեք և ամրակայեք գեղեցիկ ծամակալով: Պատրաստ է:

Ծայրից սկսած

600x580

Առավելագույն ներքև ընկած պոչը կարելի է ամրացնել ինչպես ծոծրակի մոտ, այնպես էլ գրեթե ամենաեզրում. ընտրությունը ձերն է:

Թաց ծայրեր

600x580

Եվս մեկ պարզ ու արագ սանրվածք. մազերի ծայրերը կամ արմատների շրջանը «թրջեք» գելով: Կարծես թե՝ 90-ականների թրենդները լրջորեն կարող են վերադառնալ:

Տեսք ետևից

600x580

Պտտեք երկու բարակ կողքային փնջեր, ամրացրեք ծոծրակին. դպրոցական սանրվածքը պատրաստ է: Մեկ այլ տարբերակով կարելի է հյուսքեր անել:

Կողքի վրա

600x580

Մշտական սանրվածքը ձանձրացրե՞լ է: Պարզապես փոխեք բաժանման տեղը և ամրացրեք լաքով: Մի կողմի վրա սանրվածքը նույնպես արդիական է և թույլ է տալիս մի փոքր թարմացնել կերպարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել