Մարդկային հոգեվիճակում ամենասարսափելի խեղաթյուրումն ադեկվատության կորուստն է ու դրա իսպառ բացակայությունը:
Առավոտից բոլոր թերթերը գրում են` Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը վրաեթի է ենթարկել մի տղամարդու, ով տեղում մահացել է: Տեղի է ունեցել դժբախտ պատահար, իսկ մեդիա դաշտը հիմնականում Եդոյանին ներկայացնում է որպես մարդասպան:
Ընկերներ ջան, Եդոյանը կաշառակեր է, Եդոյանը սրիկա է ու դա ակնհայտ փաստ է, Եդոյանն ինչպե՞ս է կարողացել գնել մի քանի տասնյակ դոլար արժողությամբ շքեղ մեքենա, ինչպե՞ս է կարողացել 8 միլիոն տալ ու ձեռք բերել գոլդ պետհամարանիշներ... Այս շարքը կարող ենք շարունակել, բայց այդքանով հանդերձ՝ նա գոնե այս դեպքում մարդասպան չէ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/937807912978936?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել