Հետաքրքիր բացահայտումներ են արել երեկ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի ռուսերեն կրկնօրինակված տարբերակը դիտելիս, մի քանի նկատառումներով ցանկանում են կիսել՝ մնացած դատողությունները թողնելով ֆեյսբուքահայությանը, առաջին, երբ Հայկը գալիս է ֆիլմի սկզբում Սուրմելյանի մոտ և համապատասխան գրություն է հանձնում, որի ընթերցումից պարզ է դառնում, որ ՀՀ զինված ուժերին հարկավոր են 500 զինվորներ, ֆիլմի ռուսական «տարբերակում» այդ թիվը 600 է: Կամ զինվորական խորհրդակցության ժամանակ, երբ խմբապետ Վռամը և Գևորգ Սարոյանը վիճում են իրար հետ, Սուրմելյանի պատասխանը հնչում է. «Ձեզ պահել իմացեք, պարոն Վռամ, սա զինվորական խորհրդակցություն է, իսկ ահա ռուսական տարբերակում հնչում է հետևյալ նախադասությունը, նաև մաուզերիստներն իրենց վարկաբեկել են: Պապի հուղարկավորությունից հետո երկու եղբայրների քաղաքական բանավեճի ժամանակ Գևորգը եղբորն ուղղում է հետևյալ խոսքերը։ Հրեն Սարիղամիշում են, դե գնա, դեմն առ, ռուսական տարբերակում Սարիղամիշը փոխարինվել է Ալեքսանդրապոլով: Իսկ մի այլ դրվագում քարի մոտ, երբ վեճը թեժանում է, Հայկը հայկական տարբերակում ասում է. «Ես էլ եմ հայ, Գևորգ, ուժ են տալու, որ Զոհրապի նման մարդու գլուխը քարով չջարդեն, ռուսական տարբերակում Զոհրապը փոխարինվում է Վարուժանով, և ով զարմանք՝ Կոմիտասով, այսինքն՝ ռուսալեզու դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Կոմիտասն է փաստացի զոհվել ցեղասպանության ժամանակ և այսպես շարունակ»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել