Վահագն Ստեփանի Հովնանյան (1932փետրվարի 16,ՔիրքուքԻրաք -2015Օգոստոսի 31Երևան,Հայաստան), հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար։
 
Հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է։
 
1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։
 
1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) 
«Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ "V.S. Hovnanian Group", "Adelfia Water Company", "Adelfia Sewer Company", "Hovnanian Realty", "Clear Title Agency" և "Grandview Cable"։1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով "Cellular Vision" կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց "SpeedUS" կորպորացիայի։
1960-ականներին Հովնանյանը 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ։
«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ։
Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականինՆյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։
2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։
Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։
1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։
 
Պարգևներ, մրցանակներ
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969) կոչում
  • Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչում
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
  • Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակ
  • «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակ
  • «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել