Էսօր հաճախ ենք հպարտանում նրանով, որ Բաբելոնը անհետ կորավ մշուշի պես, Ասորիքի տեղը դաշտ է ու չկա քար քարի վրա, բայց մենք կանք: Լավ ա, շատ լավ ա:
Հին եգիպտացիներից ոչինչ չի մնացել, էսօրվա Եգիպտոսը ոչ մի աղերս չունի էն Եգիպտոսի հետ, հին հույներից նույնպես: բայց մենք գենետիկ կոդով նույնն ենք:
Բայց:
Նայենք մի փոքր հետ: 1919 թվին երբ Հայաստանի ղեկավարությունը սոված ժողովրդին կերակրելուն զուգահեռ համալսարան էր բացում, հասկանում էր, որ կրթությունն է մարդուն ընձեռելու սոված չմնալու հնարավորություն: Երբ 43 թվականին ամեն ինչ ռազմաճակատի համար կարգախոսների ներքո գիտությունների ակադեմիա էր բացվում, մարդիկ հասկանում էին, որ գալու է մի օր, որ պայքարը ռազմաճակատից այլ թատերաբեմ է տեղափոխվելու: Բյուրականի աստղադիտարան էր բացվում էն պայմաններում, երբ մարդիկ իրենց ոտքի տակից էն կողմ նայելու ոչ սիրտ ունեին, ոչ էլ իմաստություն, բայց սկսեցին նայել երկնքին: 
Իսկ ի՞նչ ա կատարվում էսօր: Ինչ գենետիկ կապ ունենք մենք էն մարդկանց հետ, որ անում էին էս ամեն ինչը: Թեպետ ընդամենը մի քանի տասնամյակ է անցել: Դժվարանում եմ պատասխանել: Երբ, որևէ պրոբլեմի նկատմամբ մի քիչ քննադատական վերաբերմունք ես ունենում, միանգամից դառնում ես շուռ տված հայ: Բայց պիտի հասկանանք, որ էսօր բոլորս ենք շուռ եկել: Մենք մեզ փաթաթել ենք առաջինի, դրախտցու, ընտրյալի, եգիպտական բուրգ ու Սթունհենջ սարքողի մեծամտության հասցնող տաքուկ վերմակով ու քնել ենք: 
Էսօր լիքը արժեքներ ստեղծողներ կան: Մենակ ընկերներիս մեջ մի 10 հոգի նկարիչներ կան, որ ուղղակի <<բախտները չի բերել>>, (վստահաբար բերել է) որ Հայաստանում են ապրում ու հայ են , թե չէ հռչակավոր լինելու համար ականջ կտրելու կարիք չէր լինի: Վատ ա, շատ վատ ա: Արդարադատության նորանշանակ նախարարուհու մասին չեմ խոսալու, էսօր կարգախոսը էս ա, կարճ հագնես գործից կհանեն, երկար հագնես առաջ չես գնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել