Գիտեք ինչն է ինձ համար ցավալի??? Երբ գրառում ես անում շատ կարևոր հարցի շուրջ, որն իսկապես հասարակության ուշադրության և համախմբվածության կարիք ունի, քչերն են տարածում, մեկնաբանում, կարդում առհասարակ: Բանը նրանում է, որ կոնկրետ այդ չարիքը իրենց դուռը չի չոքել, չի անհանգստացրել: Իսկ որ հազարավոր ուրիշ մարդիկ են տուժում...թքած: Այ Գալուստ Սահակյանի աֆորիզմները, քաղաքական գործիչներին հայհոյող ու ծաղրող նկարները արագ կտարածվեն... Տեսնես քանի հոգու մատից գոնե մի փուշ դուրս կգա?
Ու մի խոսացեք իմ մոտ քաղաքացիական հասարակություն, իրավատեր, եսիմինչատեր գաղափարների մասին... Դրանք չկան, կա դրանց իմիտացիան, բեմադրությունը:
Հարգանքներով` Սկյուռիկ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10205875036049479?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել