Աչքովս են ընկնում նկարներ՝ օրերս զոհված Հայկ Թևոսյանի ընտանիքի վատ վիճակը նկարագրող, տան ու կենցաղի անմխիթար վիճակի մասին մանրամասը պատմող:
Արդյոք հնարավոր չէ առանց ամեն ծակ ու ծուկ նկարահանելու, երեխաներին ու այրի կնոջը խեղճ ու կրակ վիճակում նկարելու ու համացանցում տարածելու յոլա գնալ մի երկու բառով նկարագրելով?:
Արդյո՞ք Հայկը վերևից եթե տեսնում է, շնորհակալ ու երջանիկ է:
Արդյոք մեր տված օգուտն է շատ, թե վնասը:
Արդյոք չի կարելի առանց էս փաստացի նկարների օգնել ընտանիքին:
Արդյոք երեխաները,որ արդեն բավականին մեծ են, իրազեկված են,որ էս նկարները հին հատակի վրայի անցքերից սկսած կարող են համացանցում տարածվել կայծակի արագությամբ:
Իրոք,արդյոք դրա կարիքը կար մարդու տունը էսպես նկարել ու դնել համացանցում??? Վհտահ եմ,որ չէ?
Արդյոք նախորոք իրենք տեսել են նյութն ու նկարները ու իրենց համաձայնությունը տվել???
Ախր երբեմն ոչ մի գումար ու կենցաղային իր չի կարող փոխարինել հոգեկան տրավմային,որ մենք երբեմն անզգուշությամբ,երբեմն էլ չիմանալով պատճառում ենք մարդուն;
Ամոթ է,ջնջեք էս նկարները,Հայկը ինձ համար հերոս է՝ իմ պարտքն է ինչով կարող եմ օգնեմ, ու ոչ մի բանով չվնասեմ ընտանիքին:
Չէի գրի,եթե սա եզակի դեպք լիներ: Բայց ավաղ եզակի չի:
Բազմիցս եմ գրել ու հիմա էլ խնդրում եմ, մարդուն օգնելիս անցեք իր կողմը, մտածեք իր փոխարեն,թե որ մի պահը կուրախացնի ու որ պահը շատ կտխրեցնի,կվնասի իրեն:Մտածեք դեռահաս երեխաների մասին,թե ոնց են սկսելու նայել ընկերները բակում ու դպրոցում, երեխաները երբեմն չար ու դաժան կարող են լինել,բազմաթիվ օրինակներ ունեմ,ու կարող են խեղճացնել,ձեռ առնել,երբեմն չհասկանալով:
Խնդրում եմ:
Ինքս էլ չգիտեմ ,թե ինչ եմ խնդրում, էնքան որ ցավոտ էր:
Հ.Գ. Շատ հարգելով ու սիրելով նախաձեռնության ղեկավարին,նաև բավականին մոտ լինելով, համենայն դեպս չկարողացա չգրել, որ մարդուն օգնելիս էն ինչ մեզ թվում է մանրուք,կարող է իրենց համար ճակատագրական տրավմա լինի:Արժե խուսափել ավելորդ ցավեցնելուց: