?

Ինչի՞ համար են Դավիթ Բլեյանի ոտքի եղունգները, որ էլի երկար է թողնում, չանչեր։ Սովորական փնթի՞ է մեր տան, իմ օրագրի հերոսը… Մաքրասեր է, ամեն օր լողանում-լվացվում է, մազերը սանրում, մաքուր շորեր հագնում, մի քանի անգամ փոխում…  Պարզվում է, եղունգ-չանչերն իրեն պետք են որպես գործիք… կոկորդիլոսին վախեցնելու համար… Այս օրերին նա ամեն ինչ է կորզում կոկորդիլոսների մասին… Օգնեք, ուղարկեք Դավթին հագեցնելու տեսանյութեր…
– Դավիթ, շուտ արա, ախպեր ջան… Տան դուռը բաց է, մենք շեմքին ենք, իջնում ենք, դուռը կփակվի հիմա, մենակ կմնաս տանը,- կանչում եմ ես։
– Ապուշնե՜ր, էլի գժվեցի՞ք, ինձ ո՜ւմ եք թողնում,- նվնվալու աստիճան ճչում է նա…
– Քի՛չ նվնվա, տղան չի նվնվա…
– Ես չեմ նվնվում, ես տուտուզում եմ,- աստիճանների վրա ուրախ-զուրախ մեզ է հասնում հերոսը, ինքնավստահ անցնում չորսհարկանի ճանապարհը…

Իմ այսօրվա գիրը կրթահամալիրում մասնագիտական ուսուցմանն է վերաբերելու նաև: Ու տեղն է պատմելուԳյումրի-Երևան գնացքում իմ հանդիպումը ուղևոր, նախկին գյումրեցի Գերասիմին։ Գյումրիի խորհրդային շրջանի հայտնի սարքաշինական գործարանի բարձրորակ խառատը 1988-ի դեկտեմբերի երկրաշարժից Գյումրիում կորցնում է իր ընտանիքը՝ ընտանիքի անդամներին, տունը, տեղը… Փլուզվում է իր աչքի առաջ իր ու իր հայրերի՝ ողջ մի քանի կյանք ստեղծածը… Մարդը ուժ է գտնում, տեղափոխվում Մասիս քաղաք, նոր տան տեր դառնում, նոր ընտանիք ստեղծում… Գնացքի մեջ իր կնոջ ու նազելի աղջկա հետ էր, ով ավարտում էր մանկավարժական համալսարանը կերպարվեստ-գծագրության ուսուցչի մասնագիտությամբ… Լուսինեն այնքա՜ն վարպետորեն գտավ Դավիթ Բլեյանի տամարը. հետաքրքիր էր հետևել նրանց վագոնային խաղին, Լուսինեի հետաքրքիր անցումներին… Հիշեցի Ջանի Ռոդարիին, որ պնդում էր՝ մեծերը մոռացել են պարզապես խաղալ-լինել երեխաների հետ, ոչ թե դաստիարակել նրանց…

Վարպետ Գերասիմն իր նոր կյանքն ստեղծել էր շնորհիվ խառատի իր մասնագիտության։ Իսկապես, որ փեշակը ոսկի է… Հիմա աշխատում է Երևանի գեղարվեստական ժամացույցի ձեռնարկությունում, լավ վարձատրվում է. սիրով էր պատմում-խոսում իր գործի-ձեռնարկության, իր տնօրենի մասին… Մի բան անհանգստացնում էր. արդեն վաթսունհինգն անց է, ու չունի աշակերտներ… Մեծ սիրով պատրաստ է իր մասնագիտությունը իր աշխատավայրում փոխանցելու 1-2-3 աշակերտների՝ պատանիների, որ կգան արտադրամաս՝ իրենից գործով-կյանքով արհեստ-մասնագիտություն սովորելու… Միշտ էլ գործ կունենան՝ պնդում էր վարպետն իր օրինակով, ու անկախ կապրեն… Կկարողանա՞նք հաջորդ շաբաթ իրականացնել իմ խոստում-պայմանավորվածությունը, վարպետ Գերասիմին մեր քոլեջը ցույց տալ, այցելել նրա աշխատավայր…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել