
Բաղանիս գյուղի լրագրողներից մեկը բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ Բաղրամյանի ցույցը ներկա ոստիկանների պաշտպանելու համար իր ընկերները իրեն ջնջել են ընկերների ցանկից ու իրան վատ բաներ ասել։
Էս թեմայով մի երկու բան ունեմ ասելու՝
Շատ շաատ վատա, որ Երևանում նստած եքա տղամարդիկ, ես կասեի՝ ընտանիքի տեր տղամարդիկ ինչ որ ստատուսի տակ կայֆ են վառում էտ աղջկա վրա, մի աղջկա ով, ի տարբերություն իրանց, առավոտը լուսացնումա թշնամու «աչքի առաջ», մթնեցնում՝ նույն ձև… Էտ սաղդ դեմք եք հա դառե՞լ, էտ որ Նախագահին նամակա գրել ուրեմը գի՞ժ ա, հա՞, ի՞նչ անենք... Դուք՝ Երևանում նստածներդ, գոնե պատկերացնո՞ւմ եք՝ գյուղում ապրելն ինչա, ու, ընդհանրապես, գյուղն ի՞նչ ա։ Դուք՝ Երևանում նստած տղամարդիկ, գոնե պատկերացնո՞ւմ եք, եթե իրա փոխարեն սահմանամերձ գյուղում ապրեիք, ամեն կրակոցից հետո ո՞նց էիք փախնելու, կամ դուք՝ Երևանում նստած մենակ պիդիկյուռի մասին մտածող ու ՖԲ-ՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ֆՈՏՈ ունենալու մասին մտածող, էտ աղջկա վրա ղժժացող աղջիկներ, գոնե կարա՞ք էտ աղջկա դուխի կեսը ունենալ, հըը՞ն, հերիքա կոմպներիդ դեմը նստած սաղին թերագնահատեք ու սաղի վրա ղժժաք…
Իսկ ինչ վերաբերվումա իրա գրած ստատուսին, ապա՝ լավ ա արել, ես էլ եմ միանում էտ աղջկան… այո, ինձ էլ ջնջեք, ես էլ եմ դեմ, որ Բաղրամյանի կանգնած՝ ընտանիքը պահելու համար քշեր-ցերեկ չքնող ոստիկաների (էէէն չոստիկանական հագուստներ կրող անարխիստների մասին չեն, դրանք սկի մարդ չեն) վրա ղժան ու քրֆեն էն ակտիվիստները ովքեր խելոք կանգնում լսում են, երբ ոստիկանապետը գալիս խոսումա… արաա, բա տղա՞ եք՝ էտ ժամանակ խոսացեք, թե չէ հագել եք էն խեղճերի ջանին…
Մի խոսքով՝ էտ աղջկան բան չասեք, էդքան պլոճիկ ունե՞ք, հելեք էտ աղջկա տեղը մի գիշեր իրա գյուղում մնացեք…