Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ.-ն Հայաստանի Հանրապետության հրապարկում կծել է հայուհի ժաննա Զ.-ի ձեռքը եւ ծեծի ենթարկել նրան:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է ժաննա Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ.Զ.-ի ձեռքը: Վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձեւերով:
Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել