Քանի որ էս 2 օրը քննարկվում է ճանապարհային երթևեկության կանոնների ու տուգանքների թեման, դրա հետ կապված մի բան էլ ես ասեմ։
Խոսքը վերաբերվում է ճանապարհային նշաններին։
Էս թեման իմ մոտ հասունանում է ամեն անգամ Վրաստան գնալ- գալուց հետո։ Ամեն կիլոմետրը մեկ մեծ ցուցանակներ են կախված՝ ճանապարհային գոտու լայնությամբ։ Ու ամեն 5 րոպեն մեկ տեսնում եք՝ էդ ուղղությամբ որ խոշոր քաղաքին քանի կմ է մնացել։
Եթե պիտի ասենք աջ թեքվեք՝ Թբիլիսի հասնելու համար, նշանը տեղադրված է թեքվելու կետից 1-2կմ առաջ, հետո մի հատ՝ 150-200 մետր առաջ, մի հատ՝ անմիջապես խաչմերուկին, մի հատ էլ հետո։
Մի խոսքով, մենակ տխմարը կարող է մոլորվել Վրաստանում։
Հետո մտնում ես Հայաստան։ Մութն ու փոսերը մի կողմ։ Մի 100 կմ քշում ես՝ մի հատ ցուցանակ չկա միջպետական ճանապարհի վրա։ «Կալցևոյից» կամ խաչմերուկից մի 10 մետր առաջ ընդամենը մի հատ «դիժուրնի» ցուցանակ ա կախված՝ մաշվաաած, խամրած, A4 ֆորմատի թղթի չափ։ Որ պիտի հեռադիտակով կարդաս։
Ոնց որ անմարդաբնակ տարածքում լինես։ Մարդու ներկայության մասին հիշեցնում են մենակ արագաչափերը։
Լավ, դժվար է՞ նորմալ լուծել էս հարցը։ Սա մանր հարց չի։ Սա խայտառակություն է։