Երբ դու տառապում ես մեջքի ցավից կամ այլ տեսակի ցավերից, միանգամից մտածում ես ցավազրկող դեղորայք ընդունելու մասին։ Չնայած շատերն են դիմում ցավազրկողների օգնությանը, այնուամենայնիվ, դրանք կարող են անցանկալի կողմակի ազդեցություն ունենալ։ Իսկ ի՞նչ անել, երբ չես դիմանում ցավին։ Գոյություն ունեն բազմաթիվ բնական միջոցներ, որոնք կօգնեն պայքարել ցավի դեմ։

ChronicPain

 Մեխակ: Եթե տառապում ես ատամնացավից ու չես կարող ատամնաբույժի այցելել, կարող ես թեթևակի ծամել մեխակի հատիկը։ Մեխակը հաճախ օգտագործվում է որպես համեմունք մսով ու բրնձով ճաշատեսակներ պատրաստելու, ինչպես նաև թեյ պատրաստու համար, սակայն այն նաև հրաշալի միջոց է ատամնացավի ու լնդերի բորբոքման դեմ պայքարելու համար։ Այն օգնում է նաև հանգստացնել սրտխառնոցն ու գլխացավը, ինչպես նաև թեթևացնել արթրիտի բորբոքումների պատճառով առաջացած ցավը։ Մեխակն իր մեջ էվեգենոլ է պարունակում, որը  չափազանց հզոր բնական ցավազրկող ակտիվ նյութ է։

⑥ Քրքում: Մասնագետների համոզմամբ՝ քրքումը երեք անգամ ավելի արդյունավետ ցավազրկող միջոց է, քան շատ տարածված ցավազրկող հաբեր։ Քրքումը համեմունք է, որը կարրիին տալիս է իր դեղին երանգն ու յուրահատուկ բուրմունքը։ Քրքումը նաև բնական ցավազրկող է, որն օգնում է արթրիտով տառապող մարդկանց քրոնիկական ցավի դեմ։ Սա դրա մեջ առկա ակտիվ կուրկումինի շնորհիվ է, որն իրենից հզոր հակաօքսիդանտ նյութ է ներկայացնում և պաշտպանում օրգանիզմն ազատ ռադիկալներից, որոնք վնասում են բջիջներն ու հյուսվածքները։

 Ուռենու կեղևՄարդիկ բորբոքումները մեղմացնելու համար ուռենու կեղևն օգտագործել են դարեր շարունակ։ Նրանք ծամում էին ծառի կեղևը՝ ցավն ու տենդը հանգստացնելու համար։ Սպիտակ ուռենու կեղևը սալիցին է պարունակում՝ նյութ, որն ասպիրինի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Այսօր ուռենու կեղևը կարելի է գնել որպես չորացրած դեղաբույս և օգտագործել որպես թեյ։ Ուռենու կեղևը նաև վաճառում են կապսուլաների կամ հեղուկի տեսքով՝ որպես սննդային հավելում, որը կարող է բուժել մեջքի ցավը, գլխացավն ու օստեոարթրիտը։

 Անանաս: Անանասն իր մեջ բրոմելաին է պարունակում, որը լավացնում է աղիների աշխատանքն ու պայքարում բորբոքումների դեմ։ Անանասը պարունակում է պրոտեոլիտիկ ֆերմենտներ, որոնք իրենցից մարսողությանը նպաստող նյութեր են ներկայացնում։ Դրանք օգնում են օրգանիզմին ազատվել տարբեր բորբոքային ազդեցություն թողնող նյութերից, որոնք կարող են արթրիտի առաջացման պատճառ դառնալ։

 Հապալաս: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական միայն մեկ բաժակ հապալասը կարող է 60 տոկոսով կանխել միզուղիների բորբոքումները։ Հապալասները բնականորեն հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք սպանում են մարսողական օրգանների պատերը բորբոքող ազատ ռադիկալները։ Հապալասը կարող է ազատել մարսողական խնդիրներից, միզածորանի բորբոքումներից ու մարսողական խոցերից։

② Խաղող: Օրական մեկ բաժակ խաղողը կարող է հանգստացնել մեջքի ցավը։ Խաղողն իր մեջ պարունակում է սննդանյութեր, որոնք լավացնում են արյան շրջանառությունը մեջքի հատվածում, ինչն իր հերթին հանգստացնում է ցավը։ Արյան շրջանառությունը նաև կարևոր է մեջքի վնասված հյուսվածքների վերականգնման համար։

 Սխտոր: Սխտորը նույնպես դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական հզոր ցավազրկող միջոց։ Սխտորը հայտնի դարման է ատամնացավի և ականջի բորբոքումների համար, սակայն այն կարող է նաև հանգստացնել արթրիտի ցավը։ Դու կարող ես այն տաքացնել մեկ ճաշի գդալ մանանեխի կամ ձիթապտղի յուղի մեջ ու ստացված խառնուդը քսել ցավացող հատվածին, և այն կօգնի պայքարել արթրիտի ցավերի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել