Խոնավ անտառում աճող սնկի արագությունն ու Գագիկի Շամշյանի ստեղ-ընդեղ հայտնվելու արագությունը համարյա նույնն են: Մեկ կարդում ես էս ինչ իրադարձությունը եղավ Երևանի փողոցներից մեկում, ու տեսանյութը տրամադրել է Շամշյանը, մեկ էլ հոպ՝ նորից ինչ-որ պատահար ա եղել Վանաձորում ու էլի տեսանյութը ըստ Շամշյանի, ու եղած-չեղած ընդամենը 15 րոպե ա տարբերությունը: Կամ արդեն մինչև դեպքը տեղի ունենալն ա դեպքի վայր հասնում կամ մասնագիտացել ա, արդեն զգում ա՝ որտեղ ա վթար լինելու ու վթարից առաջ է տեղում հայտնվում: Ինձ երբեմն թվում ա, որ ինքը մենակ չի աշխատում, ու դա մի խումբ մարդիկ են, ուղղակի իրա անվան տակ են անցկացնում, այսպես ասած մեջների խիզախն ա ինքը, ով պատրաստ ա դեմ գնա բոլորին: Իմ կարծիքով նրանք 16 հոգի են, բոլորը նույն ապարատներով, նույն շորերով, նույն չափերով, նույն կազմվածքով, նույն դիմագծերով, նույն խոսելաձևով, նույն անունով, նույն ազգանունով: Ավելի կոնկրետ ԳՇ մոդելի ռոբոտներ են, թողարկված չգիտեմ որտեղ, բայց 16 օրինակով:
Շամշյանին համարում եմ Հայաստանի թիվ մեկ լրագրողը։ Իսկ լրագրող կոչվելու իրավունք բոլորը չունեն, առավել ևս հանրապետության առաջին լրագրող, չէ մի չէ Հայաստանի փրկիչ: Շատ ճիշտ է գրած հանրագիտարանում, որ բացեք բոլոր տեսակի մասնագիտական գրքերը օպերատիվություն բառից բացի, կտեսնեք նաև անաչառություն, բազմակողմանիություն, անկողմնակալություն ու նման շատ բառեր, որոնք շատ եզակի մարդիկ են կարողանում իրականություն դարձնել: Կներեք, շամշյանասեր հասարակություն, բայց Շամշյանը նրանց թվին չի պատկանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: