Համաշխարհային շուկայում արդեն բավականին վաղուց առաջարկվում են արտաքին կոշտ սկավառակներ և USB-կրիչներ, որոնք պահպանում են իրենց մեջ գտնվող ինֆորմացիան: Կան նաև մատնահետքերի համար նախատեսված տեսածրող սարքեր: Ինֆորմացիայի պահպանման համար սովորաբար կրիչը պարունակում է ֆիրմային ծրագրային ապահովում:  
Ճապոնական «Evergreen» կազմակերպության մասնագետները USB-կրիչի վրա փոքրիկ էկրան և ստեղնաշար են տեղադրել, որի արդյունքում կրիչը սովորական բջջային հեռախոս է հիշեցնում: Դրա համար նրանց հարկավոր է եղել մի փոքր մեծացնել կրիչի չափերը: Կրիչն աշխատում է ութանիշ գաղտնաբառերով: 
Ծրագիրը թույլ է տալիս գաղտնաբառի վեց անհաջող փորձ, որից հետո կրիչը սկսում է ինքնիրեն ֆորմատավորվել՝ ջնջելով իր մեջ պարունակող ողջ ինֆորմացիան: Կրիչի պարունակությունը կազմում է 8 ԳԲ, քաշը՝ 22 գրամ: Այն արժե ընդամենը 25 դոլար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել