1943 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ) հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և՛ պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ, և՛ Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին, իսկ 1947-1993 թթ.` ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ բարձրագույն գիտական ինքնակառավարվող պետական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ անդամներին եւ ԳԱԱ համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների եւ ձեռնարկությունների աշխատողներին:
ԳԱԱ-ն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, համակարգում հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները: ԳԱԱ-ն Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդականն է:
ԳԱԱ-ի ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է, լրացուցիչ աղբյուր են պետական եւ մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերից ստացվող գումարները:
ՀՀ ԳԱԱ-ն՝ որպես պետական գիտական հաստատություն, գիտահետազոտական ինստիտուտների, նրանց հավասարեցված հաստատությունների, օժանդակ ծառայությունների եւ կառավարման մարմնի` նախագահության միասնությունն է: ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: ՀՀ ԳԱԱ նախագահությունն ունի՝
ըստ գիտության բնագավառների՝ գիտությունների հինգ բաժանմունք`
-մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունք,
- ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք,
- բնական գիտությունների բաժանմունք,
- հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք,
- քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել