Լուրերը նայում եմ, ու պոչկեքիս մեջ քար ա սկսում հավաքվել։
Փաստորեն Մասիսը հիմա էլ քրդերից ու Քրդստանից պիտի պահանջենք։ Վայ, էս ինչ բախտ դուրս եկավ հայի բախտը։ Վայ Աբդուլա Գյուլ, գյուլեն սիրտդ մտնի։

Ռեջեփ Թայիփ Էրդողան,
Քո ոտքերը պիտի դողան,
Պիտի դողան բեղերդ սին…
Երբ հայերով միասին
Լվանանք կեղտոտ երեսդ,
Քո լկտի թրքոտ, թուրք եսդ
Կարժանանա իր պատժին…

Ա՜խ, Թամար, արի, արի՝ տես՝ քո Գիքորն ինչ օրն ա ընկել։ Արի, արի՝ տես, որ Ծաղիկ կովն ա սատկել ու սաղի ցավն ու չոռը չի կարացել տանի, որովհետև կովի հոգեբանություն ուներ։ Ստեղ են ասել, թե բախտ բաժանելուց որտե՞ղ ենք եղել։ Վա՜յ… Ո՞ւր ես, Մովսես, ո՞ւր ես, քեռթողահայր զմեր... Եկ, եկ ողբա։ Արի, ողբդ կապի, դու են գլխից մի բան գիտեիր… Արի հասի, քերթում են… էդ քո գրածն ա, որ հիմա թուղթ ու գրի էֆեկտ ա տվել։ Վախտին որ քո դասախոս ընկեր Մաշտոցը էդ գրածդ վերցներ ու տաներ, գցեր Տիգրիսը կամ Եփրատը, չարը կխափանվեր։ Վայ Մաշտոց, վայ, վայ... Ճանաչե՛լ… Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Բայց հիմա ոչ մեկի Զբանին չի, որ մեր հանճարոյներն իրանց զիմաստությունն ու զխրատն օգտագործում են ուրիշ երկրի հանճարոյության համար։ Վա՜յ, վայ… Դու ծանո՞թ ես Արշնակ գյուղին, ուր ծիրանն է հասնում ճյուղին… Դու ծանո՞թ ես, քեզ եմ հարցնում…. այ տղա։ ՉԷ՞, չգիտե՞ս, որ կտրին չիրն էր քաղցրանում, հոտը սարն էր բարձրանում... Մի այլանդակ հոտ էր դա, թե ով էր էդ հոտը հանել, չիմացանք, բայց դրա համար էլ գյուղը դատարկվեց։ Հետո իմացանք, որ ռուսական Գազի հոտն էր։ Չգիտե՞ս, էէէ, բա բախտ բաժանելուց ո՞ւր էինք։ Երևի էդ ժամանակ բարոյական հաղթանակներով էինք տարված, ու մեզ բախտ չհասավ։ Երևի էդ ժամանակ չոբան Կարոյի հարսանիքն էր, Մարոյի հետ ամուսնացավ, ու առաջին գիշերը պարզվեց, որ էդ Մարոյին սաղ Լոռին քշել ա, քշել ա, էն էլ խալաստոյ… Դքից իջել են ցած։ Սաղ պերեդոկն ու զադոկը վարի են տվել գեղացի լակոտները։ Առաջարկում եմ՝ մեր պոեզիայի մեջ փոփոխություններ մտցնենք։ Մեր գրականության կեսից ավելը թուրքերից Մասիս պահանջելու հետ ա կապված։ Պարի, Սասուն, որ ողջ հայերին դու ամբարես ու այդ պարը Մասիս լեռան լանջին պարես։ Այ քեզ օյբաթ, հո դու Րաֆֆի Հովհաննիսյանը չե՞ս։ Չես մտածո՞ւմ, որ էդ ասածներիդ համար Բադասխան են տալու։ Այ ստեղ ա մեր սխալը, որ ինչքան ՍԱՍՈՒՆ կա, իրա հետ ենք բախտներս կապել։ Ախր մարդ Սասունի հետ ի՞նչ գործ ունի։
-Меня зовут Сасун… Սա ի՞նչ կուլտուրա ա։ Հերիք չի՝ Сасун, մի հատ էլ սաղ հայերին ուզում ա ամբարի, էն էլ Մասիսի լանջին։ Արա, գեղի տղեքով հավաքվեն, քեզ կտանեն գոմի հետևը, նենց կամբարեն, ամբարներդ կդառնան մառան։
Մեկ էլ որ ասում են, թե մենք պահանջատեր ենք… Ես պարզապես քրքրվում եմ, քրքրվում եմ, ու ինձ տանում են բլանդելու, շտոպկայի։ Հա, որ պահանջատեր ենք, ո՞ւմ պահանջատերին ա…. Պերճ Զեյթունցյանը մի հանճարեղ միտք էր ասել, որ եթե ուզում եք վրեժխնդիր լինել, ապա Թուրքիայի քթի տակ պետք է ստեղծել հզոր, ինքնիշխան և մարտունակ պետություն, որտեղից մարդիկ չեն փախչի։ Ամեն դեպքում դեռ փախչում են։ Ի՞նչ արած, մնում ա՝ հայրենիքի սահմաններից դուրս կայանանք, դառնանք հզոր անհատականություններ, որ մեզ հետ հաշվի նստեն, ու մեր այդ «ԱՖՏԱՐԻՏԵՏՆ» օգտագործենք ի շահ մեր երկրի…. Ուրիշ ձև չկա։ Պիտի մարդ կայանա, որ մի բանով մեկին օգտակար լինի, որ հայրենիքում իրան չռթած նասկի ա զգում, ո՞նց օգնի, ո՞ւմ օգնի… Մի խոսքով, Արևմտյան Հայաստանը դառնում ա Քրդստան, այնպես որ, միացեք, հայեր, հայեր, միացեք։ էդ երգի իմաստն էլ չհասկացա, բայց վստահ են երգում, նենց որ, հայեր, միացեք, եկեք, միանանք, կարող ա իրոք մի լավ բան ըլլա։ Հա, մեկ էլ, չմիանաք ու ասեք՝ ընկերովի մահը հարսանիք ա։ Ուֆ աման եսիմ է... Գնամ, գնամ, ներվայնանամ, գամ․….․․․Ավելի ճիշտ՝ գնամ քնեմ, մեզ մոտ ուշ ա։

Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից, սեպտեմբերի 10/2015 23։09 ԱՄՆ ©

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել