elektraenergiaGalaTV.am-ը գրում է.

Լրացում՝ 22:45

Ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, չնայած որ ՀՀ ոստիկանության սպաները մի քանի անգամ հայտարարեցին, թե ակտիվիստները Բաղրամյան փողոցը փակել են անօրինական կերպով: Իրենց հերթին ակցիայի մասնակիցները նշում են, թե անօրինական որեւէ քայլ չի կատարվել, եւ որ իրենք իրացնում են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքները:

Հայտարարությամբ հանդես եկավ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով հայտարարեց, թե չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից, ավելի վճռական քայլեր են պլանավորում: Նա միաժամանակ կոչ արեց արվեստագետներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին ու մյուսներին դուրս գալ սոցիալական ցանցերից եւ պայքարել Բաղրամյան պողոտայում:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են գիշերել Բաղրամյանում, ավելին, եթե ցուցարարների թիվն ավելանա, նախատեսում են շարժվել դեպի նախագահական նստավայր:

Լրացում՝ 19:46

Երթի ուղղությունը հայտարարված չէ,  սակայն յուրաքանչյուր խաչմերուկին,  որը մոտեցնում է Բաղրամյանին ցուցարարները սկսում են բարձրաձայն վանկարկել:

«Սերժիկ սուտասան»,  «հայ ենք մենք»,  «Սերժիկ Աշոտյան»  եւ այլ վանկարկումներով երթի մասնակիցները շարունակում են իրենց երթը:

Երբ ցուցարարները հասան Օպերայի մոտ, ըստ նախնական պայմանավորվածության նրանք  պետք է շրջվեին  դեպի Սայաթ Նովա,  սակայն երթի մասնակիցները սկսեցին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, ոստիկանները փորձեցին պատ կազմել եւ թույլ չտալ նրանց առաջ ընթանալ, նրանք ճեղքեցին ոստիկանների պատ եւ առաջ շարժվեցին դեպի Բաղրամյան:

Ակցիայի մասնակիցները Սահմանադրական դատարանի մոտ չհասած, ոստիկանական պատը կանգնեցրել է նրանց, երթի մասնակիցները բղավում են՝ նստացույց, իսկ նախաձեռնության անդամները որոշում են իրենց անելիքները:

11944739_892492154139925_164021832_n (1)

12016683_892490207473453_333008664_n

Լրացում՝ 19:20

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության հավաք-երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Մինչ հանրահավաքի մեկնարկը նախ անդամներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ասաց, որ իրենք տեղեկություն ունեն, որ հանրահավաքի մասնակիցների շարքում կան սադրիչներ, եւ Մաքսիմ Սարգսյանին ասաց. «Հետո չասեք, թե մենք չգիտենք, մենք իրենց համար պատասխանատու չենք»:

Օսիպյանը հարկ համարեց զգուշացնել՝ երթ դեպի Բաղրամյան պողոտա չի թույլատրվելու, եւ եթե նախաձեռնության անդամները սկսեն ասել կամ հիմնավորել, թե սա ինքնաբուխ է, եւ որ քաղաքացիներն իրենք են ուզում գնալ Բաղրամյան, ապա ոստիկանները դա թույլ չեն տա: «Ո՛չ մի Բաղրամյան»,- ասաց Օսիպյանը:

Հիշեցնենք՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունն այս հավաք-երթով սկսում է պայքարի նոր՝ երկրորդ փուլը, քանի որ իրենց չի բավարարել կառավարության գործողություններն էլեկտրաէներգիայի սուբսիդավորման եւ աուդիտորական աշխատանքների վերաբերյալ: Նրանք հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը եւ կառավարությունը «կռուտիտներով փորձում են մոլորեցնել քաղաքացիներին եւ չեն կատարել իրենց խոստումը»:

11995584_892470347475439_1190927086_n11997331_892473770808430_1806348807_n12016548_892470290808778_1857676569_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել