Երբեմն թվում է, թե հողը փախչում է ոտքերի տակից, երբ ինչ-որ դաժան ու անսիրտ բան եք տեսնում, որը բացարձակ անմարդկային է, բայց ոչինչ չեք կարողանում անել՝ դա թույլ չտալու համար: Սա կատարելապես բնութագրում է Ֆարերյան կղզիներում արդեն մեկ դարի պատմություն ունեցող՝ կետերին սպանելու ավանդույթը: Այնտեղ ժամանակակից կյանքն առ այսօր ներծծված է միջնադարյան դաժանությամբ: Տվյալ ֆոտոշարքը հայտնվել է համացանցում, որպեսզի ինչ-որ բան փոխվի, ու մարդիկ ընդվզեն այդ վայրի դաժանության դեմ»։ Նախօրոք զգուշացնենք, որ թույլ նյարդերով մարդկանց այս հոդվածի շարունակությունը կարդալ խորհուրդ չի տրվում:

Ֆարերյան կղզիների բնակիչները հնուց ի վեր զբաղվել են կետերի որսով: Դրա մասին առաջին հիշատակումներն արված են 1709 թվականին: Կետերի որսորդները հիմնականում զբաղվում էին գրինդ տեսակի փոքր կետերի որսով:

Այդ տարիներին կետերը հանդիսանում էին ֆարերցիների համար մսի միակ աղբյուրը, ու որսորդները չափավոր քանակությամբ էին որսում կենդանիներին, ինչի արդյունքում սպառնալիք չկար տեսակի պոպուլյացիայի համար:

Ֆյորդերում ծովի հատակը ծածկված է կետերի գանգերով, ու կղզիների մասին դաժան իրականությունը թաքնված է օվկիանոսի ջրերում:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ այս հեքիաթային գեղեցկության տեր կղզում ամեն ամառ վայրագ սպանդ է կատարվում:

Ժամանակակից տեխնոլոգիաների ու ծովային տրանսպորտի զարգացման պայմաններում կետերի որսը դարձել է սարսափելի դաժան մի բան, իսկ կենդանիներն արդեն ոչ մի շանս չունեն խուսափելու դաժան որսորդների ձեռքից:

Որսորդներրը քշում են կետերի վտառն ափամերձ գոտի, որտեղ նրանց արյունալի վերջաբան է սպասվում:

Երբ նայում ես այս լուսանկարները, պարզապես անզոր ես խոսքեր գտնել, որպեսզի նկարագրես այն ողջ սարսափն ու զզվանքը, որ զգում ես:

Սա էլ այդ խաղաղ ձկնորսական ավանն է, որի ներկան նույնքան արյունոտ է, որքան դրա անցյալը:

Որսորդները պարաններով ափ են քարշ տալիս արդեն սատկած տասնյակ կետերի:

«Հրաշալի աշխատանք է»… շուրջ 40 կենդանիներ սպանված են ու ամբողջությամբ մաքրված: Ապշել կարելի է, թե ինչպես են մեծահասակները երեխաներին թույլ տալիս ականատես լինել այս ամենին:

Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ տանջանքների միջով են անցնում այս անմեղ արարածները: Ու ցավալին այն է, որ սա զուտ տուրք է ավանդույթներին, քանի որ մեր օրերում Ֆարերյան կղզիներում առանց այն էլ ավելի շատ միս կա, քան պետք է:

Էգ կետերին մորթելուց որսորդները հաճախ նրանց որովայնում գտնում են դեռևս չծնված ձագերին, որոնց կյանքն ավարտվում է՝ չհասցնելով նույնիսկ սկսվել:

Ու այս սպանված ձագուկների գերեզմանը դառնում է մսի համար նախատեսված մեծ տարան:

Սա կարող է խելագարություն թվալ, բայց կղզու բնակիչները վստահ են, որ այս ամենն արվում է երեխաների համար, ովքեր հաղորդակցվում են ավանդույթների հետ:

Պարզապես անհնար է նկարագրել, թե ինչ ես զգում այս սարսափելի պատկերները տեսնելիս, բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, հնարավոր է փոխել, եթե այս վայրենության մասին հնարավորինս շատ մարդ իմանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել