Ես այսօր հասկացա՝ էդքան որ պահանջում ենք, որպեսզի ԱԳ նախարար Նալբանդյանը չկորի ու խոսի՝ սխալ ենք անում: Ավելի լավ ա չխոսի, որովհետև խոսելուց նենց էշություններ ա խոսում մեկ-մեկ, որ նյարդերդ տակնուվրա են անում:
Հլա տեսեք, թե մեր դիվանագիտական պատուհասն ինչ ա ասել Ադրբեջանին զենք ծախելու վերաբերյալ.
«Իհարկե, Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի և առևտրի հարց է։
Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում և համապատասխանաբար Ռուսաստանից գնում և ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանն, իհարկե, շատ ակտիվ է սպառազինությունների շուկայում»։
Է հետո՞, Էձիկ ջան, ուրի՞շ ինչ կա: Հավանաբար լա՞վ ես: Տնաշեն, սկի Ռուսաստանի ԱԳ-ն էսքան կռուտիտ չէր լինի, ոնց որ դու եղար: Կարդում էի, ու մոտս տպավորություն էր, որ ՌԴ ԱԳՆ-ի ինչ-որ մանր ու անփորձ չինովնիկի խոսք ա, որն ամոթխած ուզում է դուրս գալ տհաճ հարցի տակից: Ու էս ապաշնորհը Հայաստա՞ն ա ներկայացնում: Էձիկին հրատապ թոշակի ա պետք ճամփել, որովհետև սրանից բացարձակապես ոչ մի խեր չունենք: