Մանկապարտեզներում, դպրոցներում սննդի անվտանգության պահպանումը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին մեկ տարվա ընթացքում մանկապարտեզներում տեղի ունեցած մասսայական թունավորումներն ապացուցում են հակառակը, հարցը ոլորտի պատասխանատուների կողմից բարձիթողի վիճակում է:

Ես անընդհատ իմ երեխային հորդորում եմ՝ դպրոցում հոթդոգ չուտի, պիցցա չառնի, իսկ սկզբում ասում էի՝ դպրոցի բուլկին ու խաչապուրին ինձ դուր է գալիս, երկու հատ առ, մեկն էլ բեր՝ ես ուտեմ, այդպես մի երկու ամիս համ ժամկետներն էի ստուգում, համ թարմությունը:

Բայց...

Ես՝ որպես ծնող ու երևի իմ նման շատերն էլ ուզում են վստահ լինել, որ իրենց երեխաները մանկապարտեզում, դպրոցում ուտելու են անվտանգ սնունդ:

Ցավոք, տեղի ունեցող վերջին դեպքերը ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլև ավելի զգուշավոր ու կասկածամիտ են դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել