Իմ կարծիքով՝ մեդիայի կայացման գործում մեծ դերակատարություն ունի ընթերցողը։ Ընթերցողն ի՛նքն էլ պետք է փորձի հասկանալ, թե որ լրատվամիջոցն ինչ որակի նյութ է հրապարակում։
Հիշո՞ւմ եք՝ մոտ մեկ ամիս առաջ լուր տարածվեց՝ տարբեր մարզերում անչափահաս երեխաների են առևանգում։ Այդ լուրը սկզբում դրվեց ֆեյսբուքյան խմբերից մեկում, ու քանի որ խումբը բավականին մեծ էր, արագորեն տարածվեց և հայտնվեց լրատվամիջոցներում։ Ոստիկանությունը հերքեց այդ տեղեկությունը։
Հիմա լուրը կրկին տարածում է հարթակ.ամ-ը՝ հժամ.ամ կայքի վրա հղում անելով։ Մի քիչ ձևափոխված, իբր թե նոր մանրամասներով, առանց աղբյուրների, առանց անունների։
ՀԳ. Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կան նման զանգվածային դեպքեր, ապա անպայման պետք է լինեն տուժողների անուններ, ոստիկանության արձագանք և այլն։
#ԲոլորսԴեպիԱվոտդորԸնկերներ #media