Բավականին ժամանակ Ֆեյսի օգտատեր եմ և մեր հայ ֆեյսավորների բնավորությանն արդեն լավ ծանոթ եմ։
Պայմանականորեն հայ ֆեյսավորներին կարելի է բաժանել 5 խմբի. անկախականներ, ռուսամետներ, եվրոպամետներ, ռուսամուտներ, եվրոպամուտներ։
Անկախականներն իմ կողմից ամենաընդունելիներն են։ Տանելի եմ համարում նաև ռուսամետներին և եվրոպամետներին։ Դե մարդիկ իրենց ուրույն մոտեցումն ունեն երկրի հարցերին և գտնում են, որ այս երկուսից մեկնումեկի հետ սերտ դաշինքը կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար։ Լրիվ անտանելի ու պարսավանքի համար լրիվ արժանի եմ համարում ռուսամուտներին և եվրոպամուտներին, ովքեր վճարովի հիմունքներով պատրաստ են այդ երկու հզոր խաղացողներին հաշված րոպեների ընթացքում սկուտեղի վրա դրված մատուցել Հայաստանը։ Զգուշացե՛ք այս վերջիններից։ Նմանների մասին է ասված՝ սրանց չվանով հոր կախվել չի լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել