Թեև ֆեյսբուք սոցիալական ցանցը բավականին ուժեղ և ազդեցիկ հարթակ է տեղեկատվության տարածման առումով, բայց վերջերս այլևս չեմ կարողանում ֆեյսբուք մտնել, քանզի ահավոր լճացում է տիրում։ Ամեն ոք իր գրառումների գիծն ունի, դա բռնած շարժվում է առաջ, արդեն գիտես՝ ով հաջորդ օրն ինչ է գրելու, ինչի համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր օգտվում են ֆեյսբուքից, ակամայից դառնում են այդ լճացման զոհը՝ հարմարվում են, ձգտում անել այն, ինչ ուրիշներն են անում։ Հասարակության մի լայն զանգված իսկապես կախվածության մեջ է գտնվում այս սոցիալական ցանցից և փոխանակ ապրի իրական կյանքով, իսկ այստեղ լոկ ավելորդ հետաքրքրություն փնտրի, ընդհակառակը՝ ֆեյսբուքում է ապրում իրական կյանքով, իսկ իրական կյանքը լոկ ֆեյսբուքի լրացումն է։ Սա իսկապես շատ վտանգավոր է դառնում մեր հայ հասարակության համար, ժամանակն է հրաժարվել սրանից և այն օգտագործել լոկ տեղեկատվության տարածման համար և ոչ դրսևորման հարթակ դարձնել։ Բավական է մեկ ամիս հրաժարվեք սրանից և կտեսնեք, թե ինչպիսի մտավոր պոտենցիալ է սկսում արթնանալ ձեր մեջ, ուղեղը սկսում է ստեղծագործել և ոչ թե վերլուծել այն լճացած իրականությունը, որ առկա է այստեղ։ Չգիտեմ, սա իմ խորհուրդն է, կարող եք ընդունել, կարող եք՝ ոչ, սակայն ժամանակն է իսկապես ֆեյսբուքյան ողջ թեժությունը բոլոր առումներով տեղափոխել իրական կյանք, որտեղ ինֆորմացիան շատ ավելի ազդեցիկ է տարածվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/431287727054836
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել