Վերջին շրջանում սահմանային դիրքերի ու հարակից գյուղերի պարբերաբար գնդակոծումներին արձագանքելիս ռազմավարական դաշնակից-միջնորդները բավարարվում են զսպվածության կոչերով և դատապարտող հայտարարություններով: Այս իրավիճակում պաշտպանական և անվտանգության նկատառումներից ելնելով, բնականաբար, ծագում է մեր դիրքերի՝ առաջ տանելու հարցը: Իհարկե, այդպիսով հազիվ թե նվազի հակառակորդի կողմից հրադադարի խախտումների թիվը, սակայն այդ խախտումների արդյունքում խաղաղ բնակիչների կորուստները կհասնեն նվազագույնի: Դիրքերի առաջ տալը նաև չի կարող դիտվել որպես զինադադարի պայմանագրի խախտում, որովհետև զինադադարը, ինչպես նաև միջազգային միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին էապես չեն վերաբերում, այլ ունեն մեկ հստակ նպատակ՝ հասնել կայուն և երաշխավորված խաղաղության: Այս առումով մեր դիրքերի հնարավոր առաջխաղացումը կարող է միայն նպաստել տևական խաղաղության հաստատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել