Անընդհատ գրում եմ այս թեմայով, թե ինչ ահավոր անդունդ կա պռադվինուտի ֆեյսբուքահայի ու հասարակ ռամիկ հայի միջև:
Առավոտը «Կիսաբաց լուսամուտներն» էի նայում, հերթական դժբախտ, ճկռող, բայց աշխարհին պարզ աչքերով նայող գյուղական ընտանիք էր:
Երեխեքին պահելու համար էլ գոմ են մաքրում, էլ ուրիշի անասուն են նայում, խոտհունձ անում:
Ու լրիվ հակառակ պատկերն էին էքսպերտներն ու հրավիրված հյուրերը: Ինչպիսի սնոբիստական ու քաղքենիական հայացքներ էին, ինչպիսի մենթորական ու մեծամիտ նախադասություններ ու խորհուրդներ:
Շատ հաճախ եմ այսպիսի մարդկանց հանդիպում ու հիմնականում ֆեյսբուքում: Սովետից ամենաշատը չէի սիրում էն տասը գիրք կարդացած, բայց կյանքում մի հատ մեխ չխփած պարշիվի ինծիլիգենտներին, ում հիմնական միսիան կյանքում բանվոր-գյուղացուց զզվելն էր:
Ախր, արա, ո՞վ եք դուք, որ ձեր ազգակցի վրա վերևից եք նայում: Ախր էդ մարդիկ որ չլինեն, դաշտ չգնան, անասուն չպահեն, բանվորություն չանեն, ինչո՞վ եք սնվելու, ի՞նչ եք խմելու։
Ո՞ւմ վրա եք ախր արհամարհանքով նայում: Բանվորի՞, գյուղացո՞ւ։
Ողորմելիներ....